ԱՄՆ-ի Կոնգրեսի «Ռեյբըրն» մասնաշենքում այս տարվա ապրիլի 9-ին կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո, որն անցկացվում է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի կողմից՝ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության, Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների մասնակցությամբ:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին երեկոյի ընթացքում ուղերձով հանդես կգա թուրք հանրահայտ այլախոհ Ռագիփ Զարաքօլուն:
Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցում իր սկզբունքային դիրքորոշման համար Ռագիփ Զարաքօլուն ենթարկվել է հետապդնումների և ազատազրկման:
Զարաքօլուն երկար ժամանակ զբաղեցնում է «Բելգե» հրատարակչության տնօրենի պաշտոնը: Հրատարակչությունը 1970-ականների սկզբից վիճարկում է Թուրքիայի օրենսդրական սահմանափակումները, ներառյալ այս երկրի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, ինչպես նաև դիմադրում բռնությունների գործադրելու սպառնալիքներին՝ ուղղված Հայոց ցեղասպանության, քրդական հարցերի, Թուրքիայում փոքրամասնությունների խնդիրների և երկրում արգելված այլ թեմաների շուրջ հրապարակային քննարկումների դեմ:
«Բելգե» հրատարակչության մի քանի հրապարակում, ըստ Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության, անմիջապես վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, որի շուրջ Զարաքօլուի սկզբունքային դիրքորոշումը դարձել է նրա նկատմամբ Թուրքիայի պետական մարմինների կողմից իրականացվող հետապնդումների, նրա կյանքին ուղղված սպառնալիքների և մահափորձերի պատճառը: