Չինաստանի իշխանությունները տեղեկացրել են, որ երկրի հիմնականում մահմեդական ույգուրների կողմից բնակեցված արևմտյան Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 16 մարդ:
Ինքնավար շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրության համաձայն, ինքնավար շրջանում գտնվող Քաշգար քաղաքում ոստիկանության ծառայողների կողմից հանցագործություն կատարած կասկածյալի ձերբակալության իրականացման ժամանակ նրանց ուղղությամբ հարձակում էին իրականացրել դանակներով և պայթուցիկ նյութերով զինված մի քանի մարդ:
Հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության երկու ծառայող, սպանվել է հարձակման 14 մասնակից: Հարձակման երկու մասնակից ձերբակալվել է:
Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում հաճախակի են տեղի ունենում խռովություններ, որոնց իրականացման մեջ պաշտոնական Պեկինը մեղադրում է ազգությամբ ույգուր անջատողականներին: