Աշխարհի քրիստոնյաներն այսօր տոնում են Սուրբ Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը:
Այս օրը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի աստիճաններին անցկացված տոնական պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթել է Ուկրաինայում և Սիրիայում խաղաղություն հաստատելու համար՝ հույս հայտնելով, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը կձեռնարկեն առավելագույն ջանքեր՝ բռնություններից խուսափելու համար:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ անցկացված պատարագի ընթացքում աղոթել է, որ Սիրիայում «հաստատվի երկար սպասված և շատ ուշացած խաղաղությունը»:
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Կիևի պատրիարք Ֆիլարետը զատկյան պատարագի ընթացքում «թշնամի» է անվանել Ռուսաստանին:
Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենիյ Յացենյուկը, որն իր ընտանիքի հետ այցելել է պատարագը, հորդորել է ուկրաինացիներին միավորվել և «հարություն ապրել»:
Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մասնակցել են Հիսուս Փրկչի տաճարում անցկացված զատկյան պատարագի, որի ընթացքում Ռուսաստանի պատրիարք Կիրիլը աղոթել է Ուկրաինայում բնակվող ռուսների համար և հորդորել է «վերջ դնել Սուրբ Ռուսաստանը կործանել ցանկացողների ծրագրերին»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սուրբ Պատարագին:
Հիսուս Քրիստոսի հարության տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամի մեջ անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում բնակվող հայերի կացությանը:
«Ներկայիս ազգային մեր կյանքի մտահոգություններից է շարունակում մնալ Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում ապրող մեր ժողովրդի զավակների դժվարին կացությունը», - ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատիկյան պատգամում: - «Վերջին շրջանում նոր տագնապ են հարուցել Քեսաբում Թուրքիայի աջակցությամբ ծայրահեղական զինյալների ծավալած ռազմական գործողությունները: Հայաբնակ շրջանի ավերումը և հայ բնակչության տարհանումը շարունակությունն է հայ ժողովրդի հանդեպ որդեգրած թուրքական նույն ոճրագործ քաղաքականության, որին պիտի կարողանանք դիմակայել պետական, եկեղեցական, ազգային մեր կառույցներով, միասնական ջանքերով պաշտպանելով մեր ժողովրդի իրավունքները»:
«Զատկական այս սուրբ և նվիրական օրը ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Հարության շնորհները զորացնեն ձեզ, սիրելի ժողովուրդ հայոց, ապրելու հույսով ու հավատքով և սիրով ու համերաշխությամբ կերտելու մեր կյանքի նոր բարի օրը: Թող Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի աշխարհը համայն, բարօր առաջընթաց շնորհի մեր Հայրենիքին, պայծառություն` մեր Սուրբ Եկեղեցուն և հավատավոր ազգիս հայոց` այսօր և միշտ բարեբանելու Սուրբ Հարությունը մեր Փրկչի», - եզրափակում է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկյան պատգամը: