Մատչելի հղումներ

Չինաստանի պաշտոնյաները մեղադրվել են գաղտնի շքեղ խնջույքներ անցկացնելու մեջ


Չինաստանի կառավարությունը խոստովանել է, որ պետական որոշ պաշտոնյաներ փորձում են խուսափել շքեղության դեմ ուղղված արշավը՝ կազմակերպելով գաղտնի խնջույքներ շոգեբաղնիքներում և թաքցնելով ոգելից խմիչքներ ջրի պլաստմասե շշերում:

Չինաստանի պետական «Ժենմին Ժիբաո» օրաթերթը չորեքշաբթի օրը հրապարակել է հոդված, որտեղ զգուշացրել է պետական պաշտոնյաներին պետական միջոցների հաշվին «ընդհատակյա շքեղ ապրելաոճ» վարելու անթույլատրելիության մասին:

Օրաթերթի համաձայն, հասարակությունը գնալով ավելի շատ է դժգոհում՝ արձագանքելով Չինաստանի պաշտոնյաների կողմից ագարակներում գտնվող շոգեբաղնիքներում խնջույքների կազմակերպման, ջրի շշերի մեջ ոգելից թանկարժեք խմիչքներ լցնելու և վերադասներից թաքցնելու նպատակով ճաշարաններում բանկետներ կազմակերպելու մասին հաղորդագրություններին:

Չինաստանի կոմունիստական նոր ղեկավարությունը, որն անցյալ տարի է անցել իշխանության գլուխ, խոստացել է առաջ քաշել չափավոր ապրելակերպը պաշտոնյաների շրջանում՝ թույլ չտալու համար, որպեսզի վերահսկողությունից դուրս գա եկրի բնակչության դժգոհությունը Չինաստանի պաշտոնյաների շրջանում լայն տարածքում գտած կաշառակերությամբ:
XS
SM
MD
LG