Մատչելի հղումներ

Չինաստանը շուտով տիեզերք կարձակի 3 տիեզերագնացներով մի տիեզերանավ


Չինաստանի տիեզերական հետազոտությունների գործակալությունը հունիսի կեսերին տիեզերք է արձակելու ՝՝Շենժոու 9՛՛ տիեզերանավը, որն իր հետ տիեզերք տանելով երեք տիեզերագնացների, կցվելու է ՝՝Տրիանգոն 1՛՛ լաբորատորիա-խցիկին։

Տիեզերանավին հրող հրթիռը շաբաթ օրը տեղափոխվում էր երկրի տափաստաններից մեկում գտնվող թռիչքագոտին։
Չինական լրատվական գործակալությունների հաղորդման համաձայն, տիեզերակայանին կցվելուց հետո, տիեզերագնացները տեղափոխվելու են այնտեղ՝ մինչեւ երկիր վերադառնալը գիտական փորձեր կատարելու նպատակով։ Պեկինը դեռեւս չի հայտարարել թռիչքի տեւողության մասին։

Չինաստանից տիեզերք վերջին անգամ տիեզերագնաց էր ուղարկվել 2ՕՕ9 թվականին։

XS
SM
MD
LG