Մատչելի հղումներ

Չինաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ֆինանսական շուկաների վիճակը


Passers-by walk past a panel displaying falling China stock indexes, at the financial Central district in Hong Kong, China August 25, 2015.
Passers-by walk past a panel displaying falling China stock indexes, at the financial Central district in Hong Kong, China August 25, 2015.

Չինաստանի ժողովրդական բանկը, որը կենտրոնական բանկի դեր ունի այդ երկրում, երեքշաբթի հայտարարել է, որ իջեցնելու է հիմնական տոկոսադրույքը և կրճատելու է պահուստի պահանջվող չափաբաժինը։Դա ամրապնդել է ԱՄՆ-ի արժեթղթային շուկաները

Ըստ Չինաստանի ժողովրդական բանկի հայտարարության՝ չորեքշաբթի օրվանից տարեկան փոխառությունների ու ավանդների տոկոսադրույքները կկրճատվեն 25 բազիսային կետով մինչև 4,6 տոկոս և 1,75 տոկոս համապատասխանաբար:

Սեպտեմբերի 6-ից ֆինանսական հաստատությունների համար պահուստի պահանջվող չափաբաժինը կկրճատվի 50 բազիսային կետով:

Ֆինանսական լիզինգի ու մեքենաների ֆինանսավորման ընկերությունների համար պահուստի պահանջվող չափաբաժինը (RRR) կիջեցվի 300 բազիսային կետով:

«Այս պահին դրամական շուկաներում հեղհեղուկ իրավիճակ է տիրում սակայն տնտեսական աճի միայն շատ քիչ դանդաղում է նկատվում: Ուստի հաշվի առնելով, որ ամեն ինչ կարող է ավելի վատթարանալ, Չինաստանում փորձում են պատրաստ լինել նման զարգացումներին», - ասում է «Այջի մարքեթս» ընկերության ֆինանսական շուկաների ավագ վերլուծաբան Քրիս Բեքհամը:

ԱՄՆ-ի արժեթղթերի շուկաները երեքշաբթի բացվել են ավելի բարձր նիշի վրա, քանի որ ներդրողները ողջունել էին Չինաստանի կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների կրճատման վերաբերյալ որոշումը:

Ի տարբերություն երկուշաբթի ԱՄՆ-ի ֆոնդային շուկաներում վերջին չորս տարվա ընթացքում գրանցված ամենավատ ցուցանիշի, բացման պահին Դոու Ջոնսի ցուցանիշը հետ է վերադարձել մոտ 2,5 տոկոսով,:

Աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունը հանդիսացող Չինաստանում, տնտեսական աճը խթանելու նպատակով, փոխառման տոկոսադրույքների կրճատելու վերաբերյալ կենտրոնական բանկի որոշումը, Եվրոպայում ու ԱՄՆ-ում բարձրացրել է բաժնետոմսային շուկաների ցուցանիշները:

XS
SM
MD
LG