Չինաստանի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն այս երկիրն ու Ռուսաստանը դեմ են հանդես գալիս Սիրիայում վարչակազմն ուժի միջոցով փոխելուն:
Այս հայտարարությամբ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լյու Վեյմինը հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարվող այցի ընթացքում:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակի համաձայն, երկու պետությունները միասնական են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմն ուժի գործադրման միջոցով փոխելու անթույլատրելիության հարցում:
Արտգործնախարարության խոսնակ Լյուի համաձայն, Չինաստանն ու Ռուսաստանը շարունակելու են պահպանել այն դիրքորոշումը, որի համաձայն Սիրիայում պետք է անհապաղ դադարեն այս երկրում իրականացվող բռնությունները և մեկնարկի քաղաքական երկխոսությունը Ադասի կառավարության և ընդդիմության միջև:
Չինաստանն ու Ռուսաստանը նախկինում բազմիցս կասեցրել են Արևմուտքի և արաբական պետությունների կողմից Սիրիայում ուժի միջոցով վարչակազմի փոփոխության իրականացման ջանքերը:
Դամասկոսը երեքշաբթի իր հերթին հայտնել է մի քանի պետության դիվանագետներին երկրից վտարելու մասին: Սիրիայի կառավարության համաձայն, այս որոշումը կայացվել է Սիրիայի դիվանագետներին վտարած պետությունների դիվանագետների նկատմամբ:
Սիրիայի կառավարությունը վտարման հրամանագրեր է ներկայացրել Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի դիվանագետներին: