Մատչելի հղումներ

Չինաստանը կործանիչներ և սուզանավեր կգնի Ռուսաստանից


Այս մասին հաղորդել են Չինաստանի լրատվամիջոցները

Չինաստանը Ռուսաստանում կգնի ժամանակակից 24 կործանիչ, ինչպես նաև չորս սուզանավ՝ երկրի ռազմական կարողություններն ամրապնդելու նպատակով:

Չինաստանի կառավարական լրատվամիջոցները երկուշաբթի օրը հաղորդել են, որ Պեկինի կողմից «Սու-35» և «Լադա» դասի սուզանավեր գնելու մասին համաձայնությունը ձեռք է բերվել անցյալ շաբաթ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինփինի կողմից Մոսկվա կատարված այցի ընթացքում:

Հաղորդագրության համաձայն, երկու սուզանավ կառուցվելու է Ռուսաստանում, իսկ մնացած երկուսը՝ Չինաստանի նավաշինարաններում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը Մոսկվակում բանակցություններ է վարել Չինաստանի իր գործընկերոջ հետ:

Հանդես գալով հանդիպման ընթացքում՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները «աշխարհում քաղաքականության ամենակարևոր գործոնն է»:

Չինաստանի ղեկավարն իր հերթին նշել է, որ ռուս-չինական հարաբերությունները ներկայիս ժամանակաշրջանում գտնվում են այս հարաբերությունների գոյության ընթացքում «ամենաբարձր մակարդակի վրա»:
XS
SM
MD
LG