Մատչելի հղումներ

Չինաստանում արգելվել է «Ջանգոն ազատված» ֆիլմը՝ առաջին ցուցադրման օրը


Տարանտինոն հայտնել է, թե Չինաստանի գրախոսների պահանջները բավարարելու նպատակով արդեն իսկ հեռացրել կամ փոփոխել էր ֆիլմի մի քանի մաս





Ամերիկացի ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի «Ջանգոն ազատված» բռնություններով լի ֆիլմը հանկարծակի հանվել է Չինաստանի կինոթատրոնների ցուցադրումից՝ պրեմիերայի օրը: Չինաստանի իշխանությունների այս գործողություններն դարձել են Պեկինի գրաքննչական քաղաքականության մասին բազմաթիվ բողոքների պատճառը:

Ֆիլմը երկրում բաշխող ընկերությունը հինգշաբթի օրը տեղի ունեցած արգելքը հիմնավորում է «տեխնիկական դժվարություններով», որոնց հետևանքով, ըստ ընկերության, որոշ դեպքերում, հանդիսատեսները ստիպված էին վաղաժամ լքել ֆիլմի ցուցադրումը:

Դեռևս հայտնի չէ, արդյոք երկրի կինոթատրոնները կստանան Տարանտինոյի «սև հումորը» պարունակող՝ վեստերն ոճի կինոնկարը:

Չինաստանի գրախոսները սովորաբար ֆիլմերից հեռացնում են սեռական բնույթի, բռնություններ պարունակող կամ քաղաքական տեսակետից «ոչ պատշաճ» համարվող հատվածները: Բռնություններով լի ֆիլմեր նկարահանմամբ հայտնի Տարանտինոն սակայն հայտնել է, թե Չինաստանի գրախոսների պահանջները բավարարելու նպատակով արդեն իսկ հեռացրել կամ փոփոխել էր ֆիլմի մի քանի մաս:

Չինաստանի կիոնսիրողներից շատերը, համացանցային միկրոբոլգներում արտահայտելով իրենց վրդովմունքը, ասել են, թե «Ջանգոն ազատված» ֆիլմի ցուցադրման արգելքը զարմանալի չէ:
XS
SM
MD
LG