«Ֆրանսիայի վաստակավոր երգիչ Շառլ Ազնավուրը համերգ կտա Լոնդոնի «Ռոյալ Ալբերտ» դահլիճում, ինչը կդառնա Մեծ Բրիտանիայում երգչի կենդանի առաջին կատարումն ավելի քան 25 տարվա ընթացքում»:
Այս մասին հայտնել է «Բի Բի Սի» գործակալությունը, որի կողմից հրապարակված հոդվածում նշված է, որ տոմսերը վաճառքում կլինեն հունիսի 28-ից:
«Բի Բի Սի»-ն գրում է, որ Ազնավուրն իր հրաժեշտի համերգային շրջագայությունը կատարել է ավելի քան 10 տարի առաջ, սակայն դրանից հետո ավելի քան 100 համերգ է տվել:
Անդրադառնալով հայազգի երգիչ Ազնավուրին սոցիալական և քաղաքական գործունեությանը՝ «Բի Բի Սի»-ն նշում է, որ Ազնավուրը, որը հայտնի է նաև որպես «Ֆրանսիայի Սինատրա», «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպություն է հիմնադրել Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժից հետո, իսկ 2001 թվականին աջակցել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունմանը: