Լիբիայի իշխանությունների համաձայն, երկրի արևմտյան Բենգազի քաղաքի հիվանդանոցներից մեկի մոտակայքում որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, պայթյունն իրականացվել է հիվանդանոցի մոտակայքում կայանված՝ պայթուցիկ նյութերով բեռնված մեքենայի միջոցով:
Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն մեկ տասնյակից ավելի մարդ:
Լիբիայում, որի կառավարությունը փորձում է վերահսկողություն հաստատել բռնապետ Մոամար Քադաֆիի վերահսկողությունից հետո երկրում դեռևս գործող զինված ջոկատների վերաբերյալ, վերջին օրերին ավելացել է բռնությունների թիվը: Այսպես, անցյալ ուրբաթ օրը Բենգազիում պայթյուններ էին որոտացել ոստիկանության երկու բաժանմունքների մոտ, սակայն զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: