Լիբանանի շիա զինյալների «Հեզբոլլահ» խմբավորման հենակետներից մեկի մոտակայքում երեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 37 մարդ:
Բեյրութի հարավային Բեյր էլ-Աբեդ արվարձանում պայթուցիկով բեռնված մեքենայի միջոցով իրականացված հարձակման հետևանքով բոցավառվել է մոտակայքում գտնվող մի քանի մեքենա: Բեյր էլ-Աբեդը քաղաքի առևտրային և բնակելի թաղամաս է, որտեղ տեղակայված է նաև «Հեզբոլլահ»-ի մի քանի գրասենյակ:
Հարձակման համար պատասխանատվություն դեռևս ոչ ոք չի ստանձնել:
Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով Լիբանանում ավելացրել են կրոնական հողի վրա կատարվող բախումները, որոնց ընթացքում շիաները հիմնականում սատարում են նախագահ Բաշար ալ-Ասադին, սունիները՝ Սիրիայի ընդդիմության ուժերին:
«Հեզբոլլահ»-ի զինյալները, բացի այդ, գործում են Սիրիայում՝ աջակցելով Ասադին հավատարիմ ուժերին:
Հարավային Բեյրութում վերջին մի քանի ամսվա ընթացքում տեղի է ունեցել մի քանի պայթյուն, այդ թվում՝ մայիս ամսին իրականացված հարձակումը, երբ Լիբանանի մայրաքաղաքի այս մասի ուղղությամբ երկու հրթիռ էր արձակվել: