Կանադայում փլուզվել է բացօթյա համերգային սրահներից մեկի բեմը, ինչի արդյունքում մի մարդ է զոհվել։ Մարմնական վնասվածքներ են ստացել երեք այլոք։ Համերգասրահը փլուզումից առաջ նախապատրաստվում էր բրիտանական Radiohead ռոք երգչախմբի համերգին։
Խմբի անդամներից որեւէ մեկը չի տուժել, քանի որ նրանք դեռեւս չէին բարձրացել Տորոնտոյի մոտ գտնվող Downsview Park համերգային համալիրի բեմ։ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ բեմի վերին հատվածը փլուզվել է այն պահին, երբ երգչախումբը պատրաստվում էր բեմ ելնել։ Փլատակների տակ է մնացել 4 մարդ, որոնցից 3Օ ամյա երիտասարարդը մահացել է։ 45-ամյա մեկ այլ մարդ ստացել է գլխի լուրջ վնասվածքներ։
Radiohead-ը չեղյալ է հայտարարել համերգը։ Սկսվել է փլուզման պատճառները պարզելու նպատակով հետաքննություն։