Կալիֆորնիա նահանգի Սիմի Վելի քաղաքում 28 մարդ վնասվածքներ է ստացել Միացյալ Նահանգների անկախության օրվա առիթով անցկացված հրավառության ընթացքում հրատեխնիկական որոշ սարքերի անսարքությունների հետևանքով:
Իշխանությունների համաձայն, քաղաքի զբոսայգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել թեթև և միջին ծանրության վնասվածքներ ստացած առնվազն քսան մարդ:
Ոստիկանության տվյալների համաձայն, հրատեխնիկական երկու սարք պայթել են գետնի մոտ կամ արդեն իսկ գտնվելով գետնի վրա: Պարզ չէ սակայն, թե որքան մոտ էին գտնվում մարդիկ պայթյունի վայրին:
Սեմի Վելի քաղաքը գտնվում է Լոս Անջելեսից դեպի հյուսիս-արևմուտք մոտ 65 կիլոմետր հեռավորության վրա: