Մատչելի հղումներ

Քեյթ Միդլթոնին տեղափոխել են ծննդատուն


Ուիլյամն ու Քեյթը, պահելով ընտանիքում եղած ավանդույթները, ցանկացել են, որ երեխայի սեռն անակնկալ դառնա իրենց համար

Մեծ Բրիտանիայի արքունիքի պաշտոնյաները հայտնել են, որ արքայազն Ուիլյամի կնոջը՝ դքսուհի Քեյթ Միդլթոնին, տեղափոխել են հիվանդանոց:

Քեյթ Միդլթոնի մոտ, ըստ հաղորդագրությունների, այժմ ծննդաբերության վաղ շրջան է:

Արքունիքի պաշտոնյաները հայտնել են, որ Քեյթն ու Ուիլյամը, որոնք հանգստյան օրերն անց են կացրել Քենսինքթոնի պալատում, տեղափոխվել են Լոնդոնի Սուրբ Մարիամի հիվանդանոց երկուշաբթի վաղ առավոտյան:

Մեծ Բրիտանիայի նոր օրինագծի համաձայն, որը դեռևս հավանության չի արժանացրել երկրի խորհրդարանը, Քեյթի ու Ուիլյամի առաջնեկը տեղ կզբաղեցնի երկրի թագավորի կամ թագուհու թագի համար ժառանգների հերթում:

Արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթի առաջնեկը բրիտանական թագի համար հերթում կզբաղեցնի երրորդ տեղը: Նրանից առաջ են իր պապը՝ արքայազն Չարլզն ու հայրը՝ արքայազն Ուիլյամը:

Արքայական ընտանիքը մինչ այժմ չգիտի թագաժառանգի սեռը: Ուիլյամն ու Քեյթը, պահելով ընտանիքում եղած ավանդույթները, ցանկացել են, որ երեխայի սեռն անակնկալ դառնա իրենց համար:

Մեծ Բրիտնաիայի ապագա միապետի ծննդի մասին հայտարարությունը կտարածվի ավանդական եղանակով: Այս տեղեկությունների մասին հրապարակավ կհայտարարվի թագավորական ընտանիքն ու Միդլթոնների ընտանիքը տեղեկացնելուց հետո՝ հատուկ հայտարարության շնորհիվ, որը կկախվի Բուքինգհեմյան ամրոցի դարպասներից:
XS
SM
MD
LG