Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին երկուշաբթի օրը մեկնարկել է գահակալության 60-րդ՝ «ադամանդե հոբելյանի» տարեդարձը նշող տոնակատարությունը:
85-ամյա թագուհին մեկնարկել է գահակալության հոբելյանը նշող արարողություններն Անգլիայի արևելյան շրջաններ այցելություններից, իսկ հունի ամսին կկայանա տարեդարձը նշող արարողությունների գագաթնակետը, երբ չորս օրվա ընթացքում Թեմզա գետով կանցնի 1000 նավից բաղկացած մի նավատորմ:
Թագուհի Եղիսաբեթն իր ամուսին՝ արքայազն Ֆիլիպի հետ, որին անցյալ տարվա դեկտեմբեր ամսին սրտի վիրահատություն է արվել, միասին կիրակի օրը, չնայած անբարենպաստ եղանակի, այցելել է պատարագ:
Արքայական ընտանիքի անդամները ծրագրում են այցելել Բրիտանական համագործակցության անդամ բազմաթիվ պետություններ, որտեղ նույնպես նշվելու է թագուհի Եղիսաբեթ II-ի գահակալության 60-րդ տարեդարձը:
Թագուհի Եղիսաբեթն ու արքայազն Ֆիլիպը սակայն սահմանափակելու են իրենց ճանապարհորդությունը Մեծ Բրիտանիայի տարածքով:
Թագուհի Եղիսաբեթ II-ը գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին իր հայր՝ թագավոր Գեորգ VI-ի մահվանից հետո: