Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի թագուհին եզրափակելու է Ադամանդյա հոբելյանին նվիրված տոնակատարությունը


Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն այցելելու է երկրի մայրաքաղաք Լոնդոնում կայանալիք գոհաբանության արարողությունը, որը եզրափակելու է թագուհու գահին գտնվելու Ադամանդյա հոբելյանին նվիրված տոնական հանդիսությունները:

Լոնդոնում անցկացվող տոնական արարողություններին մասնակցող հազարավոր մարդիր երեքշաբթի օրը դուրս են եկել փողոց՝ ողջունելու Բուքենհեմյան պալատից դեպի Սբ. Պողոսի տարաճն ուղևորվող թագուհուն, որին ուղեկցել են իր որդի՝ արքայազն Չարլզը, թոռներ Ույլյամն ու Հերին և արքայական ընտանիքի այլ անդամներ: Թագուհուն սակայն չի ուղեկցել իր ամուսին՝ արքայազն Ֆիլիպը, որը երկուշաբթի օրը հիվանդանոց է ընկել՝ «միզապարկի վարակ» ախտորոշմամբ:

Գոհաբանության արարողության ընթացքում Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռովան Ուիլյամսն ասել է, որ Եղիսաբեթ թագուհին գահին գտնվելու իր 60 տարվա ընթացքում ցուցաբերել է «մարդկանց ուրախություն և երջանկություն պատճառող հատկանիշներ»:

Արքայական ընտանիքը կեզրափակի թագուհու Ադամանդյա հոբելյանին նվիրված տոնակատարությունները՝ Բուքենհեմյան պալատի պատշգամբում հանդես գալով ժողովրդի առջև, ինչպես նաև հանդես գալով հեռուստատեսությամբ Մեծ Բրիտանիայի ժողովրդին ուղղված ուղերձով:

XS
SM
MD
LG