Բրազիլիայի նախագահը գումարել է երկրի նախարարների խորհրդի արտակարգ հանդիպում՝ քննարկելու համար երկրում ընդլայնվող բողոքի շարժումը, որը թափ է հավաքում՝ չնայած կառավարության կողմից արված զիջումների:
Նախագահ Դիլմա Ռուսեֆն ուրբաթ օրվա առաջին կեսին հանդիպումներ կունենա իր կառավարության նախարարների հետ՝ քննարկելու համար երկրում երկու տասնամյակի ընթացքում անցկացվող բողոքի ամենախոշոր ցույցերին արձագանքի հնարավոր եղանակները:
Բրազիլիայի նախագահը, բացի այդ, հետաձգել է գալիք շաբաթ Ճապոնիա կայանալիք իր այցը:
Առնվազն մեկ միլիոն մարդ նախօրեին դուրս էր եկել Բրազիլիայի քաղաքի փողոցներ: Ռիո դե Ժանեյրոյի փողոցներ դուրս էր եկել 300 հազար ցուցարար, և ամբոխը վերահսկողության տակ պահելու համար ոստիկանության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ:
Մայրաքաղաք Բրազիլիայում ցուցարարները գրոհել էին երկրի արտգործնախարարության շենքը՝ այրվող առարկաներ և հրավառելիք նետելով շենքի ուղղությամբ: Ոստիկանությանը հաջողվել էր հետ մղել խռովարարներին:
Երկրում չդադարող ցույցերի մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտում այս ամսվա ընթացքում անցկացվող Կոնֆեդերացիայի գավաթի ֆուտբոլի առաջնության և գալիք տարի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու համար նոր մարզադաշտերի կառուցմանն ուղղված հսկայական միջոցների հատկացմամբ: Ցուցարարների համաձայն, որոնցից շատերը պատկանում են Բրազիլիայում աճող միջին դասին, երկրի իշխանություններն անտեսում են հանրային ծառայությունները և պաշտոնյաների գնալով է՛լ ավելի խորացող կաշառակերության խնդիրը:
Բրազիլիայի խոշորագույն երկու քաղաքների իշխանություններն այս շաբաթ ավելի վաղ հրաժարվել էին հասարակական տրանսպորտի ուղևարձը բարձրացնելու ծրագրերից, որոնք դարձել էին Հարավային Ամերիկայի ամենախոշոր երկրում անցկացվող հակակառավարական ցույցերի դրդապատճառը: Սակայն իշխանությունների այս գործողությունները որևէ ազդեցություն չեն ունեցել բողոքի ցույցերի մասնակիցների տրամադրվածության վրա: