Մատչելի հղումներ

Ազգությամբ չեչեն կասկածյալը թաքնվում է Բոստոնի հայաբնակ Ութերթաուն թաղամասում


Որոնվող կասկածյալը «զինված է և շատ վտանգավոր»

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի ոստիկանությունը իրականացնում է Բոստոնում մարաթոնի ընթացքում երկու ռմբակոծություն իրականացնելու մեջ մեղադրվող՝ դեռևս ազատության մեջ գտնվող կասկածյալներից մեկի որոնման զանգվածային աշխատանքներ:

Իշխանությունների համաձայն, «սպիտակ գլխարկ» անվանումը ստացած՝ նաև որպես «Երկրորդ կասկածյալ» հայտնի զինված և շատ վտանգավոր կասկածյալը թաքնվում է իրավապահ մարմիաններից Բոստոնից մոտ ութ կիլոմետր հեռավորության վրա գտնվող հայաբնակ Ուոթերթաուն թաղամասում: Թաղամասի բնակիչներին ոստիկանությունը հորդորել է դուրս չգալ տներից: Արգելափակվել են թաղամաս տանող ավտոմոբիլային բոլոր ճանապարհները:

Ոստիկանությունը, որոնելով կասկածյալին, մեկ առ մեկ ստուգում է թաղամասի բոլոր տները:

Ըստ հաղորդագրությունների, կասկածյալները ծագումով չեչեն եղբայրներ են, որոնք Միացյալ Նահանգներ էին ժամանել Չեչնիայից: Դեռևս ազատության մեջ գնվող կասկածյալը նույնականացվել է որպես 19-ամյա Ջոխար Ցարնաև:

ՀԴԲ-ի համաձայն, «Առաջին կասկածյալը» մահացու վերք էր ստացել ոստիկանության ծառայողների հետ բռնկված հրաձգության ժամանակ և մահացել հիվանդանոց տեղափոխվելիս:
XS
SM
MD
LG