Մատչելի հղումներ

Բազմաթիվ ռմբակոծություններ Իրաքի մայրաքաղաքում


Իրաքի պաշտոնյաները հայտնել են երկրի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած ռմբակոծությունների մասին, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 10, վնասվածքներ ստացել՝ 39 մարդ:

Բաղդադում չորեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունների հիմնական մասն իրականացվել է մեքենաներում տեղադրված ռումբերի միջոցով: Նման պայթյուններից մեկը, որն իրականցվել է քաղաքի կենտրոնական Քառադա թաղամասում, դարձել է առնվազն երեք զոհի պատճառը:

Իրաքի մայրաքաղաքում չորեքշաբթի օրն իրականացված պայթյունների համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:

Իրաքում այս տարվա սկզբից չդադարող բռնությունների զոհ է գնացել առնվազն 1600 մարդ:

Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, անցյալ տարի Իրաքում տեղի ունեցած պայթյունների պատճառով զոհվել է մոտ 7,8 հազար մարդ: Երկրում չդադարող բռնությունների հիմնական մասը կազմել են խաղաղ բնակիչներ:
XS
SM
MD
LG