Մատչելի հղումներ

«Բերեզովսկիի մահը կարող էր վրա հասած լիներ կախվելու արդյունքում»


Բերեզովսկիի ինքնասպանության պատճառները դեռևս գաղտնիք են մնում

Մեծ Բրիտանիայի ոստիկանության համաձայն, Ռուսաստանից արտաքսված օլիգարխ Բորիս Բերեզովսկիի մահը «կարող էր վրա հասած լիներ կախվելու արդյունքում»:

Ոստիկանությունն արդեն իսկ հայտնել է, որ իր մահվան մեջ ներգրավված չի եղել որևէ երրորդ կողմ, իսկ դատափորձագիտական քննության արդյունքներով չի հայտնաբերվել բռնության կամ պայքարի որևէ նշան:

Բերեզովսկին ինքնասպանությունից առաջ չի թողել որևէ գրություն, և վերջինիս ինքնասպանության պատճառները դեռևս գաղտնիք են մնում:

67-ամյա Բերեզովսկին, որի դիակը հայտնաբերվել էր շաբաթ օրը Լոնդոնի արևմտյան մասում գտնվող իր տանը, իր կարողության հիմնական մասը ձեռք է բերել՝ Խորհրդային Միության փլուզումից հետո վերահսկողություն հաստատելով պետական ձեռնարկությունների նկատմամբ:

Բորիս Բերեզովսկին օգնել էր Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնը զբաղեցնելու գործում 2000 թվականին, սակայն քիչ ժամանակ անց հեռացել էր Ռուսաստանից և ապաստան ստացել Մեծ Բրիտանիայում՝ Պուտինի հետ հարաբերությունների խաթարումից հետո:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները բազմիցս մերժել են Բերեզովսկիին փոխանցելու Ռուսաստանի պահանջները: Բերեզովսկիի վրա կատարվել էր մեկ մահափորձ, իսկ վերջինիս կարողությունը զգալիորեն նվազել էր՝ դատավարությունների հետ կապված ծախսերը ծածկելու հետևանքով:
XS
SM
MD
LG