Սիրիայի խոշորագույն քաղաք Հալեպում և երկրի բազմաթիվ այլ վայրերում շարունակվել են բախումներն ապստամբների և կառավարական ուժերի միջև:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության վկայությամբ, Հալեպում կառավարական ուժերը հրետանային կրակ են բացել քաղաքի մի քանի շրջանի ուղղությամբ, ինչի պատճառով զոհվել է մեկ երեխա, մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:
Կազմակերպությունը հայտնել է նաև Համա և Դեյր էզ Զոր քաղաքներում շարունակվող կատաղի մարտերի մասին: Իդլիբ քաղաքում, ըստ իրավապաշտպանների, իրականացվել են պայթյուններ, որոնց թիրախն են դարձել ռազմական տրանսպորտային միջոցները:
Սիրիայի ակտիվիսիտների համաձայն, Հալեպում արդեն մի քանի օր շարունակվող մարտերի ընթացքում կառավարական ստորաբաժանումներն կիրառում են ուղղաթիռներ և հրասայլեր: ԱՄՆ-ի Սպիտակ տակ խոսնակ Ջեյ Քարնին այս կապակցությամբ նշել է, որ նման հարձակումները վկայում են Բաշար ալ-Ասադի վարչակարգի անբարոյականության մասշտաբների մասին:
Արաբական պետությունների դիվանագետները չորեքշաբթի օրը հայտնել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ուշադրությունը ներկայացվելիք բանաձևի նախագծի մշակման մասին: Այս բանաձևում ըստ էության հիշատակվելու է Սիրիայի իշխանությունների կողմից այս շաբաթվա ընթացքում արված այն հայտարարությունը, որի համաձայն երկրում առկա քիմիական զենքը կօգտագործվի արտաքին ուժերի գրոհի դեպքում: