Ադրբեջանում այսօր անցկացվում են նահանգական ընտրություններ, որոնց արդյունքում սպասվում է նավթով հարուստ այս երկրի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հաղթանակը:
Նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում պաշտոնավարման նոր ժամկետը Ադրբեջանի նախագահի պաշտոնում Ալիևի արդեն երրորդ ժամկետը կդառնա:
51-ամյա Ալիևը քննադատության է ենթարկվում ինչպես Ադրբեջանի ներսում, այդպես էլ երկրից դուրս՝ ընդդիմախոսների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի պատճառով և ցանկացած տեսակի բողոքների ցույցեր բռնությունների կիրառմամբ անհապաղ ճնշելու պատճառով:
Ադրբեջանը գլխավորելու տասը տարիների ընթացքում Իլհամ Ալիևն աստիճանաբար ավելացրել է իր օգտին տրված ձայների թիվը: Այսպես, 2003 թվականին իր օգտին ձայն է տվել ընտրողների 76, իսկ 2008 թվականին՝ արդեն 87 տոկոսը: Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում խորհրդարանում բոլոր տեղերը զբաղեցրել են Ալիևի կողմնակիցները:
Ընտրություններում իրենց թեկնածություն դրել են նաև ընդդիմության թեկնածուներ: Իրավապաշտպան ակտիվիստները սակայն տեղեկացնում են, որ ընտրապայքարի ընթացքում ընդդիմության թեկնածուների մուտքը դեպի պետական հեռուստատեսություն և լրատվական այլ ռեսուրսներ սահմանափակ է, իսկ նրանց կողմից անցկացվող հավաքներն ու ընտրողների հետ հանդիպումները կարգավորում են տեղի իշխանությունները:
Ադրբեջանում անցյալ ամիս անցկացված հասարակական կարծիքի երկու հարցման արդյունքներով երկրի ներկայիս նախագահին սատարում է բնակիչների 85 տոկոսը: Այս հարցումների արդյունքները սակայն հնարավոր չէ համարել արժանահավատ, քանի որ Ադրբեջանի քաղաքական համակարգը համեմատաբար փակ է: Այնուամենայնիվ ակնհայտ է, որ Ադրբեջանի ներսում նախագահ Ալիևը բավականին հզոր աջակցություն է վայելում:
Ադրբեջանի նախագահի ընտրություններում քվեարկությունը կավարտվի տեղի ժամանակով ժամը 19:00-ին: Սպասվում է, որ նախնական առաջին արդյունքները հայտնի կդառնան ընտրատարածքները փակվելուց մի քանի ժամ անց: