Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ուրբաթ օրը խոստացել է մաքրել իր երկիրը ծայրահեղականներից, որոնց նա մեղադրել է Դամասկոսում հինավուրց մզկիթներից մեկում առնվազն 49 զոհի պատճառը դարձած հարձակում իրականացնելու մեջ:
Ասադն իր հայտարարության մեջ նշել է, որ նախօրեին իրականացված հարձակման զոհերի «արյունն իզուր չի թափվել»՝ խոստանալով վերացնել «հարձակման համար պատասխանատու ծայրահեղականների մութ ուժերը»:
Դամասկոսում իրականացված հարձակման զոհերից մեկը եղել է Սիրիայի կառավարության ջատագով հոգևորական Մուհամմեդ ալ-Բութին, որը քննադատական հայտարարություններով էր հանդես գալիս Ասադի դեմ պայքար մղող ապստամբների հասցեին:
Սիրիայի ընդդիմության մի քանի առաջնորդ անմիջապես հերքել է պատասխանատվությունն այս հարձակման համար, որը դարձել է երկրում արդեն երկու տարի շարունակվող հակամարտության ընթացքում մզկիթում ինքնասպանի կողմից իրականացված առաջին հարձակումը:
Ապստամբներն ու Սիրիայի կառավարությունը, բացի այդ, միմյանց են մեղադրում այս շաբաթվա սկզբին Հալեպում քիմիական զենք կիրառելու մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նախօրեին հրաման է արձակել Սիրիայի կառավարության կողմից ապստամբներին քիմիական զենք կիրառելու մեջ ներկայացված մեղադրանքները հետաքննելու մասին: Նա կոչ է արել Սիրիայում բոլոր կողմերին չստեղծել ՄԱԿ-ի քննիչների աշխատանքի համար որևէ խոչընդոտ և համագործակցել նրանց հետ: