Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի երկրի բանակի կողմից ապստամբների դեմ իրականացվող պայքարը վճռական է երկրի ապագայի համար:
Ասադը չորեքշաբթի օրն արված իր հայտարարության մեջ նաև գովասանքի խոսքեր է ուղղել երկրի զինված ուժերին:
Մեծ Բրիտանիայից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Դամասկոսի հիմնականում քրիստոնյաների կողմից բնակեցված թաղամասում կառավարական ուժերի և ապստամբների միջև տեղի ունեցած մարտերի պատճառով զոհվել է առնվազն մեկ մարդ:
Սիրիայում Միավորված ազգերի կազմակերպության առաքելությունը չորեքշաբթի օրը հաստատել է երկրի ընդդիմադիրների մոտ ծանր սպառազինության, ներառյալ հրասայլերի առկայությունը: Կազմակերպության խոսնակ Սասուսան Ղոշեհը բացի այդ երեքշաբթի օրը հայտնել էր, որ կառավարական ուժերին պատկանող կործանիչ օդանավերից մեկը կրակ էր բացել Հալեպում գտնվող թիրախների ուղղությամբ:
Ղոշեհը մտահոգություն է հայտնել Հալեպում քաղաքացիական անձանց վիճակով՝ ասելով, որ Հալեպի բնակիչների շատերը պարզապես չեն կարող լքել քաղաքը և ապաստան են գտնում դպրոցներում, հիվանդանոցներում և կառավարական շենքերում:
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրը հրապարակել է զեկույց, որի համաձայն կառավարական ուժերի կողմից Հալեպի շարունակվող գրողը իրականացվում է երկրի այլ տարածքներում իրականացված գրոհների «անհանգստացնող օրինակով»:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հինգշաբթի օրը կայանալու է Սիրիայի վերաբերյալ Սաուդյան Արաբիայի կողմից ներկայացված բանաձևի նախագիծը, որտեղ անհանգստություն է արտահայտվում երկրում չդադարող բռնությունների հանգամանքով: Բանաձևում նաև հրաժարական անելու կոչ է արվում նախագահ Ասադին: