Մատչելի հղումներ

Բելգիայի դատարանը կորոշի Կատալոնիայի նախկին նախագահի ճակատագիրը


Կատալոնիայի նախկին նախագահ Կառլոս Պուջդեմոնն ու նրա նախկին վարչակազմի 4 անդամներ այսօր կկանգնեն դատարանի առջև Բելգիայում: Դռնփակ նիստում դատարանը կքննի կատալոնացի վտարանդի առաջնորդներին ձերբակալելու Իսպանիայի իշխանությունների դիմումը:

Դատարանի որոշումից է կախված, թե արդյոք վերջիններս կարտահանձնվեն Իսպանիայի իշխանություններին, ուր նրանց մեղադրում են խռովություն և ապստամբություն կազմակերպելու մեջ:

Անցած ամիս կատալոնացի առաջնորդները լքեցին Իսպանիան և տեղափոխվեցին Բրյուսել՝ հրաժարվելով կանգնել իսպանական դատարանի առջև: Նրանք պնդում են, որ Մադրիդը չի կարող ապահովել արդար և անաչառ դատաքննություն:

Իսպանիայի իշխանությունները պաշտոններից հեռացրել են Պուջդեմոնին և նրա կառավարության 13 անդամներին, քանի որ կատալոնացի առաջնորդները չհրաժարվեցին շրջանի անկախացման համար պայքարից:

Արտահանձնման մասին որոշումը Բելգիայի դատարանը կկայացնի մոտ տասը օրվա ընթացքում: Իսկ Կատալոնիայում դեկտեմբերի 21-ին կանցկացվեն ընտրություններ, որոնց միջոցով Մադրիդը հույս ունի ՝՝վերականգնել կարգը՛՛ շրջանում:

Facebook Forum

XS
SM
MD
LG