Մատչելի հղումներ

Թրամփը հայտարարելու է, որ Իրանը չի կատարում միջուկային հարցերով կնքված պայմանագրի պայմանները


Թրամփը հայտարարելու է, որ Իրանը չի կատարում միջուկային հարցերով կնքված պայմանագրի պայմանները
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շուտով հայտարարելու է, որ Իրանը չի ենթարվկում միջուկային հարցերով կնքված միջազգային համաձայնագրի պահանջներին։ Դրանից հետո Կոնգրեսին կտրվի 6Օ օր ժամանակ՝ Թեհրանի հետ հաջորդ քայլերը որոշելու համար։

Երկար ժամանակ էր խոսք գնում այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահը կարող է չհաստատել Իրանի հետ 2Օ15 թվականին կնքված միջուկային հարցերով համաձայնագիրը։ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաքմասթերը հինգշաբթի օրը հաստատեց դա Կոնգրեսի առջեւ, երբ հայտարարեց, որ Թրամփը կայացրել է վերջնական որոշում, որոշում այն մասին, որ ԱՄՆ-ը չի հաստատում գործարքը։

Թրամփը պաշտոնապես այս մասին կհայտարարի ուրբաթ օրը։ Դրանից հետո Կոնգրեսին կտրվի 6Օ օր ժամանակ որոշելու համար, թե արդյոք Ամերիկան վերսկսում է պատժամիջիցներն ընդդեմ Թեհրանի, թե ոչ։ Հիշեցնենք, որ պատժամիջոցները դադարեցվել էին գործարքը ստորագրվելուց հետո։

Նախագահի կուսակից կոնգրեսականներից շատերն են ասում, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, թե ավելի լավ կլիներ, որ գործարքը մերժելուց հետո հենց Սպիտակ տունը մատնանշեր հետագա քայլերը։

՝՝Նախագահը պիտի փաստեր բերի, պիտի բացատրի, թե ինչ է նշանակում իր որոշումը ու ինչ չի նշանակում։ Ի վերջո, թող ինքն էլ ցույց տա դրանից սպառնացող վտանգներից խույս տալու ճանապարհը՛՛, ասումէ կոնգրեսական Ռոյսը։

Իրանի հետ կնքված միջազգային գործարքից դուրս գալու հանգամանքը կարող է լուրջ հարված հասցնել ԱՄՆ-ի հեղինակությանը։ Նույն հանձնաժողովի Դեմոկրատական կուսակցությունից ավագ կոնգրեսական Էլիոթ Էնգելը շեշտում է, որ Միացյալ Նահանգները պիտի հավատարիմ մնա իր խոսքերին. ՝՝Եթե մենք դուրս գանք գործարքից, Իրանը կստանա միջուկային իր ծրագիրը վերսկսելու լիակատար ազատություն՛՛։

Նախկին նախագահ Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սուլիվանի համոզմամբ, գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու քայլը կարող է միջազգային ասպարեզում դառնալ ճնգնաժամի պատճառ։ Նրա խոսքերով, դրանից հետո ծիծաղելի կլինի մտածել հյուսիսկորեացիների հետ միջուկային ճգնաժամը լուծելու մասին։

Թրամփի վարչակազմը հունվար ամսից ի վեր երկու անգամ արդեն իսկ հաստատել է, որ Իրանը հավատարիմ է մնում համաձայնագրին, սակայն այս անգամ նախագահը ուզում է քար նետել այն գործարքի վրա, որը նրան հենց սկզբից դուր չի եկել։

Ամերիկյան համալսարանից Ջոշ Ռովների խոսքերով, հստակ չէ, թե արդյոք Կոնգրեսն ուզում է նոր բանակցություններ սկսել Իրանի հետ, թե ոչ։ Սակայն պարզ է, ասում է նա, որ նոր բանակցությունների Իրանը չի գնալու։

՝՝Ես խնդիրը լուծելու համար անելու եմ այն, ինչը ճիշտ է ԱՄՆ-ի համար եւ ինչը ճիշտ է ամբողջ աշխարհի համար՛՛, հայտարարում է Դոնալդ Թրամփը, իսկ փորձագետներն ավալացնում, ՝՝եթե նույնիսկ խնդրի լուծման այս տարբերակը կարող է լինել ցավոտ ե՛ւ ԱՄՆ-ի ե՛ւ աշխարհի համար։

Facebook Forum

XS
SM
MD
LG