Մատչելի հղումներ

Թրամփը շարունակում է պիտակավորելու իր փորձառությունը


Թրամփը շարունակում է պիտակավորելու իր փորձառությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է մարդկանց պիտակավորելու իր փորձառությունը, եւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերին՝ անվանում ՝՝Փոքրիկ Քորքեր՛՛։ Չէ որ վերջինս ՝՝Նյու Յորք թայմս՛՛ օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, թե Թրամփը նախագահի պարտականությունները կատարում է որպես ՝՝հեռուստատեսային շոու՛՛։ Նա ասել էր նաեւ, թե ՝՝մենք գուցե գնում ենք դեպի Երրորդ աշխարհամարտ՛՛։

Քորքերն օգոստոս ամսին էր հորդորել Թրամփին ցուցաբերել ավելի ՝՝զսպվածություն եւ նախագահին համապատասխան ունակություններ՛՛։ Նա գտնում է, որ այդ պայմաններում կարեւոր դեր պիտի ունենան Թրամփի ներքին շրջանակի պաշտոնյաները։


՝՝Կարծում եմ, պետքարտուղար Թիլերսոնը, պաշտպանության նախարար Մեթիսը եւ աշխատակազմի ղեկավար Քելլին պիտի օգնեն մեր երկիրը հեռու պահել քաոսից՛՛, ասել է Քորքերը։
Սենատորի խոսքերը մեծ կշիռ ունեն Վաշինգտոնում։ Ինչպես Բրուքինգզի հաստատության վերլուծաբաններից Մոլլի Ռեյնոդզն է ասում, Քորքերը վայելում է մեծ հարգանք։ ՝՝Նա Սենատում իր աշխատանքին նվիրված ու ամենալուրջ անդամներից մեկն է՛՛։

Իր դեմ Քորքերի քննադատություններից հետո Թրամփը դիմեց, այսպես ասած, հակահարձակման, երբ թվիթերյան իր էջում գրեց, թե Քորքերը ժամանակին խնդրում էր, որ ինքը հավանություն տար նրա վերընտրվելու հարցում։ Թրամփն այնուհետեւ գրում է, թե Քորքերը որոշել է չվերընտրվել, ՝՝քանի որ դրա համար չունի փորոտիք՛՛։ Թրամփը Քորքերին մեղադրում է Իրանի հետ միջուկային գործարքը կնքելու գործում ամենամեծ դերերից մեկը ստանձնած լինելու մեջ, գործարք, որը Թրամփը համարում է ՝՝սարսափելի՛՛։

Քորքերը, որը որոշել է հաջորդ տարի անցնել թոշակի, Թրամփին ի պատասխան, ասել է, թե Թրամփի Սպիտակ տունը նման է ՝՝մեծահասակների խնամքի կենտրոնի՛՛։
Հանրապետական կուսակցությունից մի շարք կոնգրեսականներ են հորդորում Թրամփին հրաժարվել սոցիալական մամուլի միջոցով տեսակետներ արտահայտելու փորձառությունից եւ կուսակցության ներսում հակասությունները խորացնելու քայլերից, երբ հենց այս կուսակցության ներսում է Թրամփին անհրաժեշտ միասնականություն, որպեսզի կարողանա հարկային ու այլ ոլորտներում իրականացնել իր ծրագրած փոփոխությունները։


Facebook Forum

XS
SM
MD
LG