Մատչելի հղումներ

Համահայկական խորհուրդի ձևավորման նախաձեռնությունը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի օրակարգում


The Armenian national flag is seen in Yerevan, Armenia
The Armenian national flag is seen in Yerevan, Armenia

Սեպտեմբերին Երևանում կկայանա Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որի ընթացքում կքննարկվեն հայությանը հուզող մի շարք հիմնահարցեր: Դրանց թվում է նաև Համահայկական խորհուրդի ձևավորման նախաձեռնությունը:

«Պատրաստ ենք քննարկելու նախաձեռնությունը բոլոր գործընկերների հետ համաժողովի ընթացքում»,- նշում է Բրայան Արդունին:

Դեռևս 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ընդգծվել էր միասնական մշտական հարթակ ստեղծելու կարևորությունը և ձևավորվել կազմակերպչական հանձնախումբ՝ այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:

Իսկ ինչպիսի՞ արձագանք է ստացել այս գաղափարը Սփյուռքում, մասնավորապես ամերիկահայության շրջանակներում:

Ամերիկահայ Լևոն Ավդոյանի կարծիքով նման յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է հաշվի առնի հայկական Սփյուռքի բազմազանությունը, քանի որ այն ներառում է տարբեր ազգային առանձնահատկություններ և երկրներ: Համահայկական կառույցի նպատակների և գործառույթների հստակությունը, ըստ նրա, չափազանց կարևոր է կառույցի արդյունավետության համար:

«Այս ամենի հետ մեկտեղ, յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կամրապնդի կապը Հայաստանի ու Սփյուռքի տարբեր համայնքների միջև արժանի է աջակցման»,- ասում է Ավդոյանը:

Ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանն էլ գտնում է, որ մեծ մասամբ սփյուռքահայությունը չի զգում այն բոլոր դժվարությունները, որոնք առկա են Հայաստանում: Ըստ նրա՝ սփյուռքահայության ներգրավումը հնարավորություն կստեղծի ավելի մոտ ծանոթանալ այն բոլոր խնդիրներին ու դժվարություններին, որոնց հետ ամեն օր առնչվում է Հայաստանի քաղաքացին:

«Նման խորհրդի ստեղծումը Սփյուռքի ձայնն ավելի լսելի դառձնելու հետ մեկտեղ կստիպի սփյուռքահայությանը ավելի մոտ ծանոթանալ այն բոլոր հարցերին, որոնց հետ ամեն օր առնչվում է Հայաստանի հասարակ քաղաքացին»,- ասում է Բոհջալյանը:

Դեռևս պարզ չէ, թե ինչպիսի ձևաչափով է հանդես գալու ապագա մարմինը: Հայաստան-Սփյուռք համաժողովը լավ առիթ է որոշակի հստակեցումներ մցնելու և սփյուռքահայության տարբեր շրջանակների մոտեցումներին ծանոթանալու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG