Մատչելի հղումներ

Ամուսնական մի զույգ Ֆրանսիայում սպանել են իրենց 8 երեխաներին


Շուտով Ֆրանսիայի դատարանի առջեւ կկանգնի ամուսնական մի զույգ, որոնց կասկածում են իրենց նորածին 8 երեխաներին սպանելու մեջ։

Զույգին, որոնք երկուսն էլ ունեն 4Օ-ից քիչ ավելի տարիք, իշխանությունները ձերբակալել են՝ Վիլա Օթողթղե բնակավայրի երկու տեղանքներում երեխաների մասունքները հայտնաբերելուց հետո։ Նրանց տանը մասունքները փաթաթված են եղել պոլիէթիլենային տոպրակների մեջ։ Ոստիկանությունը հատուկ վարժեցված շներով շարունակում է որոնման աշխատանքները։

Հարեւանությամբ ապրող մարդիկ նշված ամուսիններին նկարագրել են որպես սովորական, քաղաքավարի ու գրավիչ զույգի։

Վերջին տարիներին Ֆրանսիայում գրանցվել է մանուկների նման սպանության մի քանի դեպք։ Դրանցից վերջինն անցյալ տարի ձերբակալված այն կնոջ պատմությունն էր, որը խոստովանել էր 1999 թվականին իր նորածին երեխային Ֆրանսիայում եւ երկու այլ երեխաների Հարավային Կորեայում սպանելու փաստերը։

XS
SM
MD
LG