Մատչելի հղումներ

Մկնդեղի օգտագործումը լեյկեմիայի դեմ պայքարի մեջ


Այս տարի ԱՄՆ-ում լեյկեմիայի 43 հազար նոր դեպք է գրանցվելու: Չնայած քաղցկեղի այս տեսակը հիմնականում բուժվող է, այն կարող է կրկնվել՝ նույնիսկ հաջող բուժումից հետո: Գիտնականներն այժմ հայտնում են մեծահասակների մոտ հանդիպող մահաբեր տեսակի լեյկեմիայի դադարեցման զարմանալի նոր եղանակի մասին: Դա կատարվում է թունավոր նյութի՝ մկնդեղի միջոցով:

Թունավոր այս նյութը հայտնի է կինոնկարներից, սակայն ի՞նչ կասեիք, եթե բժիշկը ցանկանար այն որպես դեղ օգտագործել:

«Սուր պրոմիետոցիտալ լեյկեմիա» հիվանդությունով տառապող 44-ամյա Ջոն Ուիլյմասին բուժում են մկնդեղով: Լեյկեմիայի այս տեսակի դեպքում արյան նորմալ բջիջների փոխարեն արտադրվում են սպիտակ բջիջներ, ինչի դեմ և օգտագործվում է մկնդեղը:

«Գիտեի, թե ինչ է մկնդեղը, քանի որ ֆերմաններում էի աշխատում: Դրանով առնետների էինք ոչնչացնում, և մտածեցի. «Ձե՞ռ են առնում ինձ», - ասում է Ուիլյմասը:

«Ուեյք Ֆորեստ» բապտիստական բժշկական կենտրոնի բժիշկները, հիվանդների կողմից լեյկեմիայի ախտանիշները վերացնող բուժումից հետո մկնդեղի եռօքսիդի հինգ շաբաթ տևող ներարկման երկու կուրս են ստանում: Հետազոտման ղեկավար, բժիշկ Բայարդ Փաուելի համաձայն, մկնդեղը պակաս թունավոր է, քան քիմիական թերապիան:

«Բուժումը սկսելու ժամանակ մարդիկ վախեցած են լինում, անհանգստանում են՝ մկնդեղ ընդունելու պատճառով, սակայն փորք-ինչ անց ոգևորվում են ինքնազգացողության բարելավման պատճառով՝ մանավանդ քիմիական թերապիա անցած հիվանդները», - ասում է Փաուելը:

Մկնդեղի կիրառմամբ բուժում ստացած հիվանդների 90 տոկոս մոտ երեք տարի անց հիվանդությունը չի հայտնաբերվել՝ ի համեմատ բուժման ավանդական տեսակներ ստացածների մոտ 70 տոկոս ցուցանիշը:

«Բուժումն առավել արդյունավետ է, ապաքինման արդյունքներն՝ առավել բարձր, և այն նաև պակաս թունավոր է», - նշել է բժիշկը:

Ջոնն այժմ կարող է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընկերների հետ: Քաղցկեղով ախտորոշվելուց ութ ամիս անց նա բուժվել է:

«Եվ այս ամենը՝ մկան դեղի շնորհիվ», ասում է Ջոնը:

Ավելի շուտ՝ մկան դեղի և շատ խելացի բժիշկների շնորհիվ:

XS
SM
MD
LG