«Կանզաս նահանգում այցով գտնվող Հայաստանի Հանրապետությունից պատվիրակությունը դիտել է նահանգային մակարդակով անցկացվող վարժանքն ու ստացել է կենսաբանական վտանգներին արձագանքելու հրահանգներ»:
Այս մասին տեղեկացրել է «Ասոշիեյթիդ Փրես» գործակալությունը, որի համաձայն այս միջոցառումն անցկացվել է ԱՄՆ-ի ազգային գվարդիայի բյուրոյի կողմից իրականացվող Հայաստանի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի միջև փորձի փոխանակման ընթացիկ ծրագրի շրջանակներում:
Հայաստանյան պատվիրակությունը, ըստ հաղորդագրության, չորեքշաբթի օրը կայցելի Կանզաս նահանգի Սալինա քաղաքում գտնվող «Crisis City»՝ «Ճգնաժամային քաղաք» անվանումը կրող ուսումնավարժական կենտրոն, որտեղ կանցկացվեն քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային վտանգներին արձագանքելու դասընթացներ:
Այս այցը, ըստ հաղորդագրության, համակարգվել է Կանզաս նահանգի համալսարանի Գյուղատնտեսության կենսաանվտանգության ազգային կենտրոնի կողմից: