Մատչելի հղումներ

Հայաստանի ուղղիչ հաստատությունների պաշտոնյաների համար դասընթացներ են անցկացվում ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում


Դասընթացների ժամանակ Հայաստանի պաշտոնյաները կուսումնասիրեն վարքի, ռիսկի և այլ գործոնների հիման վրա բանտարկյալներին դասակարգելու առավել արդյունավետ մեթոդներ

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության ուղղիչ հաստատությունների պաշտոնյաների համար նախատեսված երեք շաբաթ տևողությամբ ուսումնական դասընթացներ, որոնք անցկացվում են Վիսկոնսին նահանգի ուղղիչ հաստատությունների վարչության կողմից նույն նահանգի Մեդիսոն և Օշքոշ քաղաքներում:

Դասընթացների ժամանակ, ըստ ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրության, Հայաստանի պաշտոնյաները կուսումնասիրեն վարքի, ռիսկի և այլ գործոնների հիման վրա բանտարկյալներին դասակարգելու առավել արդյունավետ մեթոդներ:

Հայաստանի ուղղիչ հաստատությունների պաշտոնյաները կայցելեն նաև անվտանգության, անհապաղ արձագանքի և ազատազրկման համայնքային այլընտրանքներին նվիրված դասընթացներ:

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում անցկացվող դասընթացների ուսումնական ծրագիրը, ըստ հաղորդագրության, մշակվել է Վիսկոնսին նահանգի ուղղիչ հաստատությունների վարչության և ԱՄՆ-ի արտգործնախարարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի համատեղ աշխատանքի արդյունքում: Նույն մարմինների համագործակցությունը հնարավոր է դարձրել նաև դասընթացների նյութատեխնիկական ապահովումը:
XS
SM
MD
LG