Մատչելի հղումներ

Հայաստանի վարչապետը հրաժարական է ներկայացրել


Վարչապետ Սարգսյանի հրաժարականի նամակը ներկայացնելու մասին որոշումը, ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի, եղել է «հավասարակշռված է և ժամանակին, և այն չի արվել պահի դրդմամբ»

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել ապրիլի 3-ին, ինչի մասին հայտնել է Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության հանդիպման ընթացքում:

Հաղորդագրությունների համաձայն, Հայաստանի վարչապետը հրաժարական է ներկայացրել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին դեռևս մեկ ամիս առաջ, սակայն այն հետաձգվել էր՝ այդ ընթացքում Ռուսաստանի գլխավորած Մաքսային միություն Հայաստանի մուտքի և Հայաստանի Հանրապետական կուսակցության այս իրադարձության շուրջ անցկացված տնտեսական համաժողովի պատճառով:

Վարչապետ Սարգսյանի հրաժարականի նամակը ներկայացնելու մասին որոշումը, ըստ հաղորդագրություններում մեջ բերվող Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքի, եղել է «հավասարակշռված է և ժամանակին, և այն չի արվել պահի դրդմամբ»:
XS
SM
MD
LG