Հայոց ցեղասպանության փաստը հերքող աշխարհի ամենաակտիվ գործիչներից մեկը գալիք շաբաթ ելույթ է ունենալու Ավստրալիայի խորհրդարանում:
Այս մասին տեղեկացրել է Ավստրալիայի լրատվական «Էյ Բի Սի» գործակալությունը, որ համաձայն Հայոց ցեղասպանության փաստը հերքողի հետ հանդիպումը կանցկացվի երկրի խորհրդարանի հանձնաժողովների դահլիճում:
Գործակալության փոխանցմամբ, «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-ից 1923 թվականներին» խորագրով հանդիպմանը ելույթ կունենա ԱՄՆ-ի պատմության պրոֆեսոր Ջաստին ՄըքՔարթին: Հանդիպմանը մուտք կունենան միայն հատուկ հրավիրված անձինք:
«ՄըքՔարթիին հայերը վերաբերվում են նույն արհամարհանքով, ինչ հրեաները՝ Հրեական ողջակիզմումը հերքող Դեյվիդ Իրվինգինգ», - նշված է հոդվածում:
Հոդվածում մեջ է բերվում ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնական Պանայոթիս Դիամադիսի կարծիքը, որի համաձայն հայերի, ասորիները և պոնտոսի հույների համայնքներին մեծ անհանգստություն կպատճառի այն հանգամանքը, որ Ավստրալիայի խորհրդարանի շենքում նման ելույթէ նախատեսվում:
«Զայրույթ ու գարշանք է առաջացնում այն փաստը, որ պաշտոնական վայրում, իսկ Դաշնային խորհրդարանը պաշտոնական վայր է, խոսք է տրվում այն անձին, ով հերքում է զոհերի հիշատակը, ով հերքում է այս ցեղասպանության տեղի ունեցած լինելու փաստը», - ասել է Դիամադիսը:
«Էյ-Բի-Սի» ավստրալիական գործակալության փոխանցմամբ, այն պարզաբանումների համար դիմել է Հայոց ցեղասպանությունը հերքողի մասնակցությամբ «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-ից 1923 թվականներին» միջոցառումը կազմակերպող Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լորի Ֆերգյուսոնի գրասենյակին, սակայն դեռևս որևէ պատասխան չի ստացել: