Հայաստանում եզդիական համայնքի կյանքին է անդրադարձել «Ֆրանս Պրես» գործակալության կողմից հրապարակված «Հայաստանի եզդիները հարցականի տակ են դնում հին ավանդույթները» հոդվածը, որտեղ նկարագրվում է Հայաստանի ազգային ամենամեծ փոքրամասնության՝ եզդիների վերաբերմունքն իրենց ավանդույթներին և ազգությամբ եզդի երիտասարդների շրջանում տիրող տրամադրվածությունը:
Հոդվածը մեկնարկում է 14 տարեկան հասակում ամուսնացած 23-ամյա Լիանայի խոսքերից, որի համաձայն երիտասարդ հասակում իր ծնողներն արգելել էին նրան դպրոց հաճախել և ամուսնացրել, սակայն ինքը չի ցանկանում, որ իր դստրերն արժանանան նման ճակատագրի:
«Չնայած եզդիների լեզուն քրդերենի տարատեսակ է, սակայն Հայաստանի եզդիները չեն ցանկանում, որ նրանց քուրդ անվանեն, իսկ նրանց կրոնը, որը մահմեդականների կողմից որպես «սատանայապաշտություն» է ընկալվում, որոշ մասնագետների կողմից համարվում է Հին Պարսկաստանի զրադաշտական կրոնից սկիզբ առած», - գրում է հոդվածի հեղինակը՝ նկարագրելով եզդիների սովորույթները, որոնցից են նաև սննդում կաթնուկ օգտագործելու և կապույտ գույնի հագուստ կրելու արգելքը, ինչպես նաև աղջիկներին շատ երիտասարդ տարիքում, երբեմն նույնիսկ 12 կամ 13 տարեկան հասակում ամուսնացնելու սովորույթները:
«Երբ Հայաստանում փոփոխություններ են կատարվել ընտանեկան օրենսգրքում և կանանց ու տղամարդկանց համար ընտանիք կազմելու թույլատրված տարիքը բարձրացվել էր մինչև 18 տարեկանը, եզդիական համայնքի ներկայացուցիչները բողոք են սկսել՝ պնդելով, որ սա իրենց մշակույթի դեմ ուղղված ոտնձգություն է», - նշված է հոդվածում, որտեղ Հայաստանում եզդիների ազգային միավորման նախագահ Ազիզ Թամոյանի ներկայացված խոսքի համաձայն, աղջիկների վաղ հասակում ամուսնությունը հին ավանդույթ է:
«Եթե աղջիկը չի ամուսնանում մինչև 18 տարեկան հասնելը, ապա «տանը մնացած» է համարվում», - ասում է Թամոյանը:
«Վերջ ի վերջո, Հայաստանի խորհրդարանը զիջում է կատարել՝ փողոցներում բողոքի ցույցերի հնարավորության հետ դեմ առ դեմ կանգնելու պատճառով, և մինչև 16 տարեկան է հասցրել եզդիական համայնքում աղջիկների ամուսնության թույլատրված տարիքը», - գրում է հոդվածի հեղինակը:
«Երբ փոփոխություններ կատարեցինք օրենքում, ապա դեմ առ դեմ կանգնեցինք կյանքի իրականության հետ: Եզդիական համայնքը շատ խիստ է հետևում իր ավանդույթներին, նրանք ընտանիք են կազմում շատ վաղ հասակում՝ այն հասակում, որը տվյալ պահին թույլատրվում է գործող օրենսդրությամբ», - ասել է օրենսդիր Աղվան Վարդանյանը:
«Եզդիական համայնքում սակայն ոչ բոլորն են կարծում, որ նրանց համար պետք է բացառություններ արվեն: Երիտասարդներից շատերը գնալով ավելի հաճախ են հրաժարվում իրենց նախնիների ապրելակերպից և չեն ցանկանում շատ երեխաներ ունենալ, անասուններ արածացնել կամ ավանդական հագուստ կրել», - գրում է հեղինակը, որի համաձայն Հայաստանի համալսարաններում ներկայում ուսուցում է անցնում ազգությամբ եզդի փոքրաթիվ՝ մոտ 100 մարդուց բաղկացած ուսանողների մի խումբ:
Եզդիերենով հրատարակվող «Եզիդխանա» պարբերականի խմբագիր Խդր Հաջոյանն ասում է, որ երիտասարդ եզդիները՝ տղաներն ու աղջիկները, ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ և կարիերա կառուցել:
«Եզդիների գնալով աճող թվի համար սակայն պայծառ ապագայի մասին երազանքը գտնվում է երկրի սահմաններից դուրս, որտեղ նրանց չեն կարող հասնել իրենց փակ հասարակության մշակութային խիստ սովորույթները», - եզրափակում է Հայաստանի եզդիական ազգային համայնքին նվիրված հոդվածը: