Մատչելի հղումներ

Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օբամային


«Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահին, հրշեջների ընտանիքներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Արիզոնա նահանգում անտառային հրդեհների մարմանը մասնակցած և բնական աղետի դեմ արիաբար պայքարած 19 հրշեջների մահվան կապակցությամբ:

«Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահին, հրշեջների ընտանիքներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն, ուժ և կորով», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արիզոնա նահանգում կիրակի օրը վերահսկողությունից դուրս եկած անտառային հրդեհի հետևանքով զոհվել է 19 հրշեջ, ինչը անտառային հրդեհների հետևանքով 80 տարվա ընթացքում հրշեջների ամենամեծ կորուստն է Միացյալ Նահանգներում: Բացի այդ, ԱՄՆ-ի հրշեջ ծառայությունը մեկ օրվա ընթացքում նման մեծ թվով ծառայող չի կորցրել՝ սկսած 2001 թվականի սեպտեմբերի 11-ից:

Արիզոնայում և հարևան Կալիֆորնիա և Նևադա նահանգներում շարունակվում է սովորականից շատ ավելի շոգ եղանակը, օդի ջերմաստիճանը տարածաշրջանում այս օրերին հասնում է ծայրահեղ ցուցանիշների:
XS
SM
MD
LG