«Apple» ընկերության մեծ ժողովրդականություն վայելող «iPhone» սմարթֆոնն արտադրող «Foxconn» ընկերությունը դադարեցրել է արտադրությունը Չինաստանի հյուսիսում գտնվող իր գործարաններից մեկում՝ մոտ 2 հազար աշխատողի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով:
Ընկերության գործարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 40 մարդ:
Բախումները տեղի են ունեցել «Foxconn» ընկերության Թայյուան քաղաքում գտնվող գործարանի աշխատողների կողմից բնակեցված հանրակացարանում, որի կառավարումն իրականցնում է մեկ այլ մասնավոր ընկերությունը:
Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության համաձայն, երկուշաբթի վաղ առավոտյան երկրի ոստիկանության 5 հազար ծառայող է ուղարկվել հանրակացարան: Ոստիկանության ծառայողներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել հանրակացարանում ստեղծված քաոսային իրավիճակը:
«Foxconn»-ի համաձայն, բախումների պատճառ է դարձել անձնական բանավեճը, և դրանք որևէ առնչություն չունեն աշխատանքի հետ:
Թայյուան քաղաքում «Foxconn» ընկերության գտնվող գործարանում աշխատում է 79 հազար մարդ, գործարանում արտադրվում են էլեկտրոնային սարքավորումներ ավտոմոբիլների համար, մասեր սպառողական էլեկտրոնային սարքերի, ինչպես նաև մեծ ճշգրտություն ունեցող ձուլվածոներ:
Թայվանի «Hon Hai Precision Industry» ընկերությանը պատկանող «Foxconn» ընկերությունը աշխարհում էլեկտրոնային սարքերի ամենախոշոր արտադրողն է: Չինաստանում գտնվող ընկերության գործարաններում աշխատողների թիվը կազմում է մոտ մեկ միլիոն մարդ:
«Foxconn» ընկերությունը նախկինում եղել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում՝ աշխատողներին վճարվող աշխատավարձի և աշխատանքային պայմանների պատճառով: