Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններն Ինդոնեզիայում անցկացված գագաթաժողովի եզրափակիչ օրվա ընթացքում պարտավորվել են ամրապնդել տնտեսական կապերը:
ԱԽՏՀ-ի անդամ պետությունների գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ ասված է, որ տնտեսական առավել ամուր կապերը նպաստում են համաշխարհային տնտեսական փխրուն վերականգնման ամրապնդման:
21 անդամ պետություն ունեցող կազմակերպության եզրափակիչ հայտարարության մեջ, բացի այդ, անդամ պետությունները պարտավորվել են պաշտպանել տարածաշրջանի պարենի, էներգետիկայի և ջրային աղբյուրները կլիմայի փոփոխությամբ ներկայացվող վտանգներից:
ԱԽՏՀ-ի գագաթաժողովն ընդունած Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոն ասել է, որ Բալի կղզում անցկացված երկօրյա գագաթաժողովը հաջողությամբ է ավարտվել:
«Մենք հաստատեցինք հզոր, հավասարակշռված, կայուն և համապարփակ աճի մեր հանձնառությունը», - ասել է Ինդոնեզիայի նախագահը:
ԱԽՏՀ-ի գագաթաժողովի ընթացքում, ի թիվս այլ հանդիպումների, ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին նախատեսում էր առաջ քաշել Միացյալ Նահանգների առաջնորդությամբ ստեղծված՝ «Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերություն» անվանումը կրող առևտրային համաձայնագիր, որի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի նախատեսում է ավարտի հասցնել մինչև այս տարվա ավարտը:
Արտգործնախարար Քերին երեքշաբթի օրը հանդիպումներ է ունեցել ԱԽՏՀ-ի անդամ 11 պետությունների ղեկավարների հետ, որոնք անդամակցում են նաև Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության համաձայնագրին, սակայն բանակցությունների արդյունքների վերաբերյալ որևէ հաղորդագրություն դեռևս չի եղել: