Մատչելի հղումներ

Աֆղանստանում ոստիկանը կին ֆոտոլրագրողի է սպանել


48-ամյա գերմանացի ֆոտոլրագրող Անյա Նիդրինգհաուսը զոհվել է՝ Աֆղանստանի ոստիկանության ծառայողի կողմից բացված կրակի պատճառով
48-ամյա գերմանացի ֆոտոլրագրող Անյա Նիդրինգհաուսը զոհվել է՝ Աֆղանստանի ոստիկանության ծառայողի կողմից բացված կրակի պատճառով

Աֆղանստանի ոստիկանության ծառայողի կողմից բացված կրակի պատճառով զոհվել է 48-ամյա գերմանացի ֆոտոլրագրող Անյա Նիդրինգհաուսը, որը համագործակցում էր «Ասոշիեյթիդ փրես» լրատվական գործակալության հետ

Աֆղանստանի իշխանությունների համաձայն, երկրի ոստիկանության ծառայողներից մեկն ուրբաթ օրը հրազենային կրակ է բացել օտարերկրացի երկու կին լրագրողների ուղղությամբ:

Հաղորդագրությունների համաձայն, լրագրողներից մեկը զոհվել է, մյուսը՝ ծանր վնասվածքներ ստացել:

Աֆղանստանի ոստիկանության ծառայողի կողմից բացված կրակի պատճառով զոհվել է 48-ամյա գերմանացի ֆոտոլրագրող Անյա Նիդրինգհաուսը, որը համագործակցում էր «Ասոշիեյթիդ փրես» լրատվական գործակալության հետ:

«Ասոշիեյթիդ փրես» գործակալության լրագրող Կեթի Գենոնը հարձակման հետևանքով ստացել է հրազենային երկու վնասվածք: Նրա իրավիճակը «կայուն» է գնահատվում:

Աֆղանստանում «Ասոշիեյթիդ փրես» գործակալության լրագրողների ուղղությամբ հարձակումը կատարվել է Պակիստանի հետ սահմանամերձ արևելյան Խոսթ նահանգի Թանի շրջանի ոստիկանության ծառայողի կողմից:

Այս հարձակումը դարձել է լրագրողների ուղղությամբ վերջին երեք շաբաթվա ընթացքում կատարված արդեն երրորդ հարձակումը:

Աֆղանստանում իրավիճակը մնում է լարված՝ շաբաթ օրը կայանալիք նախագահական և տեղական մարմինների ընտրություններից առաջ: Թալիբները խոստացել են բռնություններ գործադրել՝ երկրում կայանալիք ընտրությունները խաթարելու համար:

Աֆղանստանում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Յան Կուբիսը հինգշաբթի օրը հորդորել էր Աֆղանստանի քաղաքացիներին «թույլ չտալ, որ որևէ մեկը քվեարկելու իրավունքից զրկի աֆղանստանցիներին»:

ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի համաձայն, Աֆղանստանում կայանալիք ընտրությունների անցկացումը կարող է հանդիպել դժվարությունների և անվտանգության խնդիրների, սակայն երկիրը շատ ավելի լավ է պատրաստված շաբաթ օրը կայանալիք ընտրություններին, քան 2009 թվականին:
XS
SM
MD
LG