Մատչելի հղումներ

Զույգ պայթյուններ Թուրքիայի մայրաքաղաքում


Հարձակման են ենթարկվել Թուրքիայի արդարադատության նախարարությունն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր գրասենյակը

Թուրքիայի արդարադատության նախարարության ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ որոտացած պայթյունների հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն երկու մարդ:

«Բի-Բի-Սի» լրատվական գործակալության վկայությամբ, «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր գրասենյակի ուղղությամբ արձակվել էր հրթիռ, որը խոցել է կուսակցության գրասենյակի յոթերորդ հարկը:

Թուրքիայի արդարադատության նախարարության մոտ պայթյունն իրականացվել է ռումբը նետելու միջոցով:

Պայթյունների փաստով ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդ, սակայն որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել պայթյունների համար:
XS
SM
MD
LG