ԱՄՆ-ի իշխանությունները հրապարակել են ճանապարհորդության նախազգուշացում Լիբանան և Թուրքիա ուղևորություն կատարող քաղաքացիներին՝ այս երկրներում նրանց նկատմամբ բռնությունների գործադրման մեծ վտանգի կապակցությամբ:
Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը, բացի այդ, թույլատրել է այս երկրներում գտնվող դեսպանությունների լրացուցիչ անձնակազմին հեռանալ այս պետություններից՝ ԱՄՆ-ին պատկանող հաստատությունների դեմ ուղղված հարձակումների վտանգի բարձր աստիճանի պատճառով:
ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, այս քայլերը ձեռնարկվել են՝ վտանգի մասին մեծածավալ տեղեկություններ ստանալուց հետո:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը խորհուրդ է տվել ամերիկացիներին զերծ մնալ Սիրիայի հետ Թուրքիայի սահմանամերձ շրջաններ ճանապարհորդություն կատարելուց: Նախազգուշացման մեջ նշված է նաև, որ առկա է ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ ծայրահեղական խմբավորումների, ներառյալ «Հեզբոլլահ»-ը, հարձակումների իրականացման մեծ հնարավորություն:
Բեյրութում Միացյալ Նահանգների քաղաքացի օժանդակ անձնակազմի անդամներին և նրանց ընտանիքներին երկրից հեռանալու կարգադրություն է տրվել, իսկ դեսպանության մնացած անձնակազմին կարգադրվել է սահմանափակել տեղաշարժը Լիբանանի տարածքում:
Արտգործնախարարությունն ասել է, թե կշարունակի գնահատել իրավիճակը և հետագայում կարող է փոփոխության ենթարկել անվտանգության հետ կապված կարգավիճակը: