Մատչելի հղումներ

«Ալ-Քաիդա»-ն հայտարարել է Սիրիայի ապստամբների հետ «միասնական պայքար մղելու» մասին


Իրաքում և Սիրիայում գործող ջիհադիստների խմբերի միավորումը կրելու է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումը

Իրաքում գործող «ալ-Քաիդա»-ի մասնաճյուղը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ հանդես եկող ջիհադիստների խմբերից մեկի հետ համատեղ պայքար մղելու մասին:

Իրաքում «ալ-Քաիդա»-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կողմից ձայնային հաղորդագրությունը է հրապարակվել երեքշաբթի օրը իսլամիստների համացանցային կայքերում: Հաղորդագրության մեջ ասված է, որ այս խմբավորումը ֆինանսական օժանդակություն էր տրամադրում Սիրիայի «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման: Ջիհադիստների այս խմբերի միավորումը, ըստ հաղորդագրության, կրելու է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումը:

«Ալ-Նուսրա» ճակատը հայտնի էր դարձել անցյալ տարվա սկզբին, երբ այն պատասխանատվություն էր ստանձնել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում և հյուսիսային Հալեպ քաղաքում մի շարք ռմբակոծություններ իրականացնելու համար:

«Ալ-Նուսրա»-ի և «ալ-Քաիդա»-ի միջև հարաբերությունների մասին ունեցած կասկածների պատճառով Միացյալ Նահանգներն դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին որպես ահաբեկչական խմբավորում էր որակել «ալ-Նուսրա ճակատ»-ը:
XS
SM
MD
LG