Մատչելի հղումներ

«Ալ-Քաիդա»-ն պատասխանատվություն է ստանձնել Իրաքում իրականացված ռմբակոծությունների համար


«Իրաքի իսլամական պետություն» խմբավորումը ջիհադիստների կայքերում հրապարակել է հաղորդագրություն՝ նշելով, որ արձակումները եղել են «վրեժխնդրության առաջին քայլը»

Իրաքում գործող «ալ-Քաիդա»-ի մասնաճյուղը չորեքշաբթի օրը պատասխանատվություն է ստանձնել երկրում նախօրեին իրականացված մի շարք ռմբակոծությունների համար, որոնց զոհ է գնացել առնվազն 60 մարդ:

«Իրաքի իսլամական պետություն» խմբավորումը ջիհադիստների ֆորումներում հրապարակել է հաղորդագրություն՝ ստանձնելով պատասխանատվությունը հարձակումների համար և նշելով, որ դրանք եղել են «վրեժխնդրության առաջին քայլը»:

Հարձակումները երեքշաբթի օրն իրականացվել էին հիմնականում շիաներով բնակեցված վայրերում և մայրաքաղաք Բաղդադի մի քանի թաղամասում, այդ թվում Սադր Սիթի թաղամասում և լավ պաշտպանված «Կանաչ գոտու» մոտակայքում, որտեղ տեղակայված են Արևմուտքի պետությունների դեսպանատները: Հարձակումների հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 160 մարդ:

Իրաքում տեղի ունեցած բռնություններն իրականացվել են Միացյալ Նահանգների կողմից Իրաքի ներխուժման 10-րդ տարելիցի նախօրեին, որի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով «Միացյալ Նահանգների կողմից վարած ամենաերկար պատերազմներից մեկում» ծառայություն անցած 1,5 միլիոն ամերիկացիներին:
XS
SM
MD
LG