«Աֆղանստանի ուժերը ստանձնում են երկրում անվտանգության ապահովման պատասխանատվությունը, որն իրենց փոխանցվել է միջազգային ռազմական դաշինքի կողմից»:
Այս մասին հայտարարությամբ մայրաքաղաք Քաբուլում անցկացված անվտանգության ապահովման փոխանցման արարողության ընթացքում հանդես է եկել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը՝ նշելով, որ այժմ երկրում բոլոր ոլորտների անվտանգության ապահովման առաջնորդությունը պատկանում է Աֆղանստանի անվտանգության ուժերին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իր հերթին ասել է, թե միջազգային ռազմական դաշինքի խնդիրն այժմ փոփոխվում է, և այն անցնելու է մարտական գործողություններից դեպի աջակցության ցուցաբերում:
Ռասմուսենի համաձայն, դաշինքի ռազմական ստորաբաժանումներն այլևս չեն ծրագրելու, իրականացնելու կամ առաջնորդի դեր ստանձնելու ռազմական գործողությունների ընթացքում:
Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվության արարողության ընթացքում Քաբուլի մեկ այլ մասում իրականացվել է պայթյուն, որի թիրախն է դարձել Աֆղանստանի օրենսդիրներից մեկը: Պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ: