Սիրիայի ընդդիմության ակտիվիստները մեղադրել են երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերին Հալեպի ուղղությամբ հրթիռային հարվածի իրականացման մեջ:
Ակտիվիստների համաձայն, հրթիռային հարվածի ենթարկվել է քաղաքի Ջաբալ Բադրո թաղամասը:
Լոնդոնի գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» և «Հալեպի մեդիա կենտրոն» կազմակերպությունները հայտնել են, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ:
Հալեպում գտնվող ակտիվիստները հայտնել են առնվազն 20 զոհի մասին, որոնց թվում կան կանայք և երեխաներ: Նրանց համաձայն, ևս 25 մարդ գտնվում է հարձակման հետևանքով փլուզված շենքերի փլատակների տակ:
Միավորված ազգերի կազմակերպությունն անցյալ շաբաթ տեղեկացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբության սկզբից այդ երկրում զոհվել է արդեն 70 հազար մարդ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հանձնակատարն ընդամենը մեկ ամիս առաջ հայտնել էր Սիրիայում 60 հազար զոհվածների մասին: