Մատչելի հղումներ

Վիրավոր զինվորի պատմությունն Իրաքի պատերազմի և ապաքինման մասին


Իրաքի պատերազմում ծանր վիրավորված տանկային հրամանատար Նիք Պոպադիչը "Երբեմնի զինվորը" վերնագրված գրքում նկարագրել է իր ապաքինման ճանապարհը: Այդ գիրքը թույլ է տալիս սերտորեն ծանոթանալ պատերազմում վիրավորվածների դժվարություններին:

Ծովային հետևակի ծառայողներին հատուկ է դիմացկունությունը. նրանք միշտ պարծենում են, որ գործողությունների կենտրոնում են: 2003թ. ապրիլի 8-ին ծովային հետևակի սերժանտ Նիք Պոպադիչը ևս Բաղդադում տեղի ունեցող գործողությունների կենտրոնում էր, երբ դաշնակցության ուժերը գրավեցին քաղաքի կենտրոնը: Ասոշիեյթիդ Փրես գործակալության լուսանկարներից մեկում երևում է հպարտ Պոպադիչը` իր տանկի վրա կանգնած և սիգար ծխելիս, իսկ լուսանկարի ֆոնին երևում է Իրաքի իշխանազրկված բռնակալ Սադամ Հուսեյնի արձանը: Լայն ժպտացող զինվորի լուսանկարը շուտով տարածվեց աշխարհով մեկ, ինչպես ավելի ուշ տարածվեցին Սադամ Հուսեյնի իջեցված արձանի լուսանկարները:

Մեկ տարի անց Պոպադիչը կրկին գործողությունների կենտրոնում էր. այս անգամ` Ֆալլուջայի ճակատամարտում: Նրա խոսքորով,
ծովային հետևակի զինվորներն առավելություն ունեին պատրաստվածության և տեխնիկայի առումով, սակայն պարտիզանական ուժերը քաջ տեղյակ էին տարածքին և կարողանում էին խառնվել տեղական բնակչությանը և նույնիսկ առանց զենք կրելու մոտենալ հակառակորդներին և համապատասխանաբար պլանավորել հաջորդ քայլերը: "Նման իրավիճակներում, ամենաճիշտ ելքը սպանելու պատրաստ լինելն է," նշել է Պոպադիչը:

Այդ օրը Պոպադիչը իր տանկի անձնակազմի հետ միասին հետևում էին պարտիզաններին մի նեղ ճանապարհով, սակայն հանդիպակաց փողոցին չհասած կտուրներից մեկի վրայից տանկի վրա ռումբ նետվեց: Երբ Պոպադիչը պարտասվում էր ի պատասխան կրակ բաց անել, հաջորդեց երկրորդ ռումբը` պայթելով նրա սաղավարտի վրա: Չնայած ծանր վնասվածքներին` նրանք հաջողվեց կենդանի մնալ տանկի և հոսպիտալի անձնակազմների շնորհիվ: Կորցնելով իր աջ աչքը և ձախ աչկի տեսողության 92 տոկոսը` նա այժմ գրեթե ամբողջովին կույր է:

Նա տարիներ ձգվող և դժվարին վերականգման ուղի է անցել: Եղել են բազմաթիվ վիրահատություններ, տարվել է պայքար պետական բյուրոկրատական շրջանակների հետ, սակայն նրա ապագան այնուամենայնիվ անորոշ է մնացել: "Նախքան վիրավորվելը ես երջանիկ էի, զինվորական կարիերայում մեծ հաջողությունների էի հասել, օտար երկրում օգնում էի բռնությունների ենթարկված մի ժողովրդի," ասում է Պոպադիչը:

Նրա կարծիքով ապաքինման ծանր գործընթացում մեծ դեր է խաղացել ծառայության տարիներին ձեռքբերած կարգապահությունը և արժեքները: Նրան նաև շատ է օգնել իր կինը` էյփրիլը, վերադառնալու բնականոն, քաղաքացիական կյանքի: Էյփրիլը կարծում է, որ ծովային հետևակի ծառայողների կանանց առաքելությունն է հոգ տանել ընտանեկան պատասխանատվությունների և կարիքների մասին, երբ ամուսինները պատարեզմի գոտում են: "Ոչ ոք չի ստիպում, որ հրաշամայր կամ հերոս լինես, բայց անկախ քեզ տանջող մտավախությունների և ցավից փորձում ես ուժեղ լինել և մարդկանց օգնել," ասել է նա:

Այսօր նրանք ապրում են իրենց որդու հետ Սան Դիեգոյում, որտեղ Նիքը սովորում է համալսարանում. "Ես Սան Դիեգոյի պետական համալսարանի նախավերջին կուրսում եմ: Սովորում եմ հաղորդակցման բաժնում: Երբեմն կատակում եմ, որ քաղաքացիական բնակչությունը փոքր-ինչ այլ կերպ է հաղորդակվում` զինվորականների համեմատությամբ: Այժմ ես նոր կրթություն եմ ստանում և շատ կուզենայի դասավանդել դպրոցի բարձր դասարաններում":

Պոպադիչը հպարտ է Իրաքում իր կատարած աշխատանքով: Նա պնդում է, որ ամենևին էլ զայրացած չէ իր վնասվածքների առնչույթամբ և ոչ էլ` իրեն վիրավորող պարտիզանի վրա: "Ինչպես գրել եմ գրքում, երբեմն կատակում եմ, որ եթե մեկ օր նրան տեսնեմ, ապա գովեստի խոսքեր կուղեմ լավ հարվածի համար," ասել է նա:

XS
SM
MD
LG