Մատչելի հղումներ

Թուրքիան` որպես ԱՄՆ-ի առանցքային դաշնակից


<!-- IMAGE -->

Վերջին 60 տարիների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները և Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակիցներ և հիմնարար արժեքներ կիսող բարեկամներ, միասնաբար հաղթահարել են բազմաթիվ մարտահրավերներ: Ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները, այնպես էլ Թուրքիան աշխարհիկ պետություններ են, որոնց հիմքում ընկած է կրոնի և քաղաքականության անջատումը, և որտեղ մեծապես երաշխավորված է հարգանքը կրոնի ազատության հանդեպ:

ԱՄՆ-ի և Թուրքիայի համագործակցությունն էլ ավելի վճռական դեր կարող է խաղալ այժմ, երբ երկու պետությունների առջև լրջագույն խնդիրներ են ծառացած, այդ թվում` համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ահաբեկչությունը և էներգառեսուրսների մատակարարմանն առնչվող դժվարությունները:

Վերջերս Թուրքիա կատարած իր այցի ժամանակ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առևտրային կապերի ընդլայնման կոչ է արել: «Տնտեսական համագործակցությունն ամրապնդում է այն անվտանգության շրջանակը, որն ընդհանուր է Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքայի համար` և՛ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և՛ ընդհանուր արժեքներ կիսող ժողովրդավարական պետություններ», ասել է նախագահը: Ահա այս ընդհանուր արժեքները հաշվի առնելով` ԱՄՆ-ը մեծապես պաշտպանում է Թուրքիայի` Եվրոպական Միության անդամ դառնալում ցանկությունը:

«Անդրատլանտյան և եվրոպական հաստատություններում Թուրքիան միշտ էլ եղել է նվիրված դաշնակից և պատասխանատու գործընկեր: Եվրոպան շահում է և ամենևին էլ չի տուժում էթնիկ պատկանելիության, սովորույթների և դավանանքի բազմազանությունից», նշել է նախագահ Օբաման:

Թուրքիան ԵՄ անդամակցությանն ուղղված վճռական քայլեր է արել, այդ թվում` պետական անվտանգության դատարանների գործունեության արգելումը և դատապաշտպանի իրավունքի շրջանակների ընդլայնումը: Թուրքիան բարեփոխել է քրեական օրենսդրությունը և առավել ամուր իրավական հիմքեր է ստեղծել մամուլի և հավաքների ազատության պաշտպանության համար:

Բացի այդ, Թուրքիան վերացրել է քրդերենով եթեր տրամադրելու սահմանափակումները և հանձն է առել Քրդերեն լեզվի և գրականության ֆակուլտետներ բացել երկու համալսարաններում: Նախագահ Օբաման նաև հետագա բարեփոխումների կոչ է արել:

վերացրեցիք քրդերենով դասավանդելու և հեռարձակելու սահմանափակումները, և արտաքին աշխարհը մեծ հարգանքով նկատեց նորաստեղծ պետական Քրդական հեռուստակայանի գործունեության հաղորդած կարևոր նշանակությունը: «Ժողովրդավարական պետությունները չեն կարող նույն տեղում դոփել, նրանք պետք է առաջ շարժվեն», մասնավորապես ասել է նա:

Տարածաշրջանային հարաբերությունների առումով, ԱՄՆ-ը սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը: Նախագահ Օբաման նշել է, որ սահմանի բացումը թուրք և հայ ժողովուրդներին կվերադարձնի բարեկեցիկ և խաղաղ գոյակցության, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից: Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը:

Մերձավոր Արևելքում և՛ Թուրքիան և՛ ԱՄՆ-ը ձգտում են, որպեսզի ստեղծվի անվտանգ և միավորված Իրաք, որը չի դառնա ահաբեկիչների ապաստարան: Իրաքի, Թուրքիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ահաբեկչության սպառնալիքներն ընդհանուր են, այդ թվում և` Քրդական աշխատավորների կուսակցություն անունը կրող քրդական ահաբեկչական կազմակերպությունը: Նախագահ Օբաման հանձն է առել աջակցություն ցուցաբերել Քրդական աշխատավորների կուսակցության ահաբեկչական գործողությունների դեմ պայքարում:

Բացի ահաբեկչության դեմ միասնական պայքարից, ԱՄՆ-ը ցանկանում է առավել սերտ կապեր հաստատել մահմեդական աշխարհի հետ, որոնք կբխեն փոխադարձ շահերից և պայմանավորված կլինեն փոխադարձ հարգանքով: «Մենք ուշադիր կլինենք, որպեսզի շտկենք թյուրիմացությունները և ընդհանուր եզրեր գտնենք», ասել է նախագահ Օբաման:

XS
SM
MD
LG