Մատչելի հղումներ

Մահացու պայթյուններ Ստամբուլում


Շաբաթ օրը` երեկոյան, առնվազն տասնյոթ անձ է սպանվել և 150-ից ավել անձ վիրավորվել Թուրքիայի ամենամեծ քաղաք Ստամբուլում տեղի ունեցած երկու մահացու պայթյունների արդյունքում: Պայթյունները տեղի են ունեցել արևմտյան Ստամբուլի բնակելի թաղամասերից մեկում: Միևնույն ժամանակ Թուրքիան այժմ քաղաքական ճգնաժամի շեմին է իշխող Եկ կուսակցության կապակցությամբ:

Պայթյունները տեղի են ունեցել տեղի ժամանակով երեկոյան տասի ժամանակահատվածում Ստամբուլի Գանգորեն թաղամասում, որը լի էր ամառային շոգ օրվանից հետո ուշ երեկոյան զբոսանքի դուրս եկած մարդկանցով: Առաջին փոքր պայթյունից հետո մարդիկ շտապում էին օգնություն ցուցաբերել վիրավորվածներին: Ըստ ականատեսների` հենց այդ ժամանակ է տեղի ունեցել երկրորդ և առավել ուժգին պայթյունը, որի արդյունքում բազմաթիվ մարդկային զոհեր և խոշոր ավիրվածություններ եղան: Ականատսներից մեկը հետևյալ կերպ է նկարագրել դեպը. “Ես բազմաթիվ մահացած մարդկանց տեսա, բազմաթիվ վիրավորների տեսա: Սարսափելի էր, ամենուր դիակներ ու վիրավոր մարդիկ էին, հիրավի սարսափելի էր:”

Տեղական հիվանդանոցները լեփ-լեցուն էին: Անմիջապես հայտարարվել է արյան դոնորների պահանջ: Վիրավորներից շատերը ծայրահեղ վատ վիճակում են գտնվում: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը դատապարտել է պայթյունները` նշելով, որ որևէ նպատակի հնարավոր չէ հասնել ահաբեկչության միջոցով և որ դրանք ցույց են տալիս կազմակերպիչների և իրականացնողների անմարդկայնությունը:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով` անվտանգության ծառայողները հայտնել են, որ պայթյունները քրդական անջատողականների խմբի ձեռագիրն էին կրում: Նույն աղբյուրներից հայտնի է դարձել, որ անվտանգության ուժերն ակնկալում էին ահաբեկչական գործողություններ անջատողականների կողմից: Շուրջ եկրու տարի առաջ Քուրդիստանի ազատագրման բազեներ խումբը պատասխանատու է ճանաչվել Ստամբուլի և Թուրքիայի զբոսաշրջիկության այլ հիմնական շրջաններում տեղի ունեցած մահացու պայթյունների շարքի համար:

Քուրդիստանի աշխատավորների կուսակցությունը, որը քսան տարի շարունակ արդեն պայքարում է Թուրքիայի դեմ երկրի հարավ-արևելքում Քուրդիստանի ավտոնոմիա ստեղծելու համար, վերջին մի քանի ամիսների կողմից խիստ ճնշումների է ենթարկվել Թուրքիայի զորքի կողմից: Կիրակի օրը թուրքական ռազմական օդանավերը բազմաթիվ հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող ապստամբ խմբերի թիրախներին: Վերջին շաբաթների ընթացքում նաև բազմաթիվ ապստամբներ են սպանվել նաև Թուրքիայի տարածքում:

Սակայն Քուրդիստանի աշխատավորների կուսակցությունը միակ կասկածյալ խումը չէ, քանի որ վերջին տարիներին պայթյուններ են կազմակերպել նաև արմատական իսլամական և ծայրահեղ ձախակողմյան ուժերը: Դեպքի վայրում գտնվող ներքին գործերի նախարար Բեսիր Աթալայը նշել է, որ կառավարությունը չի խոնարհվի ահաբեկչության առջև: “Այսօր մենք բազմաթիվ քաղաքացիներ ենք կորցրել, սակայն մեր պայքարը անխիղճ ահաբեկչության դեմ շարունակվելու է: Ոչ մեկ մեզ չի կարող ընկճել: Մենք վճռական ենք բոլոր պատասխանատուներին արդարադատության առջև կանգնեցնել.” ասել է նա:

Անվտանգության ուժերն այժմ ջանք չեն խնայում պայթյունների կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ: Պայթյուններն անտարակուսորեն կխստացնեն երկրում աճող քաղաքական լարվածությունը: Թուրքիայի սահմանադրական դատարանը երկուշաբթի օրը սկսելու է քննարկել իշխող` իսլամական արմատներ ունեցող Արդարադատություն և զարգացում կուսակցության կասեցման հարցը: Կուսակցության դեմ աշխարհիկ պետության սկզբունքները ճնշելու մեղադրանք է առաջադրված: Սահմանադրական դատարանի վճիռն ակնկալվում է գալիք երեքից տասը օրերի ընթացքում:

XS
SM
MD
LG