Մատչելի հղումներ

Հոնկոնգում բռնկված թռչնագրիպի հետևանքով շուկաներում վաճառվող բոլոր թռչունները կոչնչացվեն


Հոնկոնգը պատրաստվում է սպանդի ենթարկել շուկաներում վաճառվող բոլոր կենդանի թռչուններին` ի պատասխան թռչնագրիպի H5N1 շտամի երևան գալուն: Սա վարակի թերևս ամենալուրջ բռնկումն է այս քաղաքում, որտեղ այն առաջին անգամ հայտնաբերվել է շուրջ հինգ տարի առաջ:

Հոնկոնգի իշխանություններն ասել են, որ այդ որոշումը վերաբերում է թռչունների վաճառքով զբաղվող բոլոր կետերին: Նրանց տվյալների համաձայն` շուրջ երեք հազար հինգ հարյուր թռչուն կոչնչացվի` հիվանդության տարածումը կանխելու նպատակով:

Այդ որոշումը հետևեց շաբաթ օրը H5N1 վարակի բռնկմանը, որից հետո իշխանությունները արգելեցին Չինաստանի հիմնական տարածքից թռչունների և թռչնամսի ներկումը Հոնկոնգ: Մի քանի օր անց վարակը հայտնվեց քաղաքի փողոցային երեք շուկաներում, ինչը թերևս շուկաներում վարակի բռնկման առաջին դեպքն է վերջին հինգ տարիների ընթացքում:

Կառավարությունը պատրաստվում է փոխհատուցել թռչնամիս վաճառողներին սպանդի արդյունքում կրած վնասների համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մանիլայում գտնվող տարածաշրջանային գրասենյակի խոսնակ Փիթեր Քորդինգլին ասել է, որ չնայած թռչնագրիպի վարակի տարածման արդյունքում առաջացած ֆինանսական խնդիրներին` Հոնկոնգի իշխանությունները ողջախոհություն են ցուցաբերել` այդ փաստը արձանագրելու և արագ լուծում առաջարկելու առումով: “2003-2004թթ., երբ վարակը նոր էր ի հայտ եկել, այս տարածաշրջանում որոշ պետություններ հրաժարվում էին աշխարհին տեղեկացնել, թե ինչ է կատարվում, քանի որ մտավախություն ունեին, որ այդ փաստը վնաս կհասցներ թռչնագրիպի առևտրին և զբոսաշրջությանը: Նրանք շատ արագ գիտակցեցին, որ վարակի փաստը չարձանագրելու գինը շատ ավելի բարձր էր, քան այն կորուստը, որ կկրեին արտահանման և զբոսաշրջման անկման պարագայում: Այս հարցում այլընտրանք չկա.” ասել նա:

Հոնկոնգն արժանացել է միջազգյաին փորձագետների դրական գնահատականին դեռևս 1997թ., երբ վարակն առաջին անգամ ի հայտ եկավ և թռչուններից մարդկանց անցավ: Քաղաքում տասնութ մարդ վարակվեց, որոնցից վեցը մահացան: Հոնկոնգի հետազոտողները արագ հայտնաբերեցին այդ նոր վարակը, իսկ իշխանությունները ոչնչացրեցին քաղաքում առկա ողջ թռչնամիսը` շուրջ մեկուկես միլիոն թռչուն:

Արդյունքում վարակի նոր դեպք չհայտնաբերվեց ընդհուպ մինչև 2003թ., երբ վարակը կրկին հայտնվեց Հարավ-արևելյան Ասիայում և այնուհետև Ասիայով տարածվեց տեպի Եվրոպա և Աֆրիկա: Վարակի արդյունքում սպանդի ենթարկվեցին տասնյակ միլիոնանավոր թռչուններ:

Քորդինգլին ասում է, որ Հոնկոնգի 1997թ. լուծումը պետք է օրինակ ծառայի հիվանդության տարածումը կանխելու համար: Նա ասում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ աշխարհագրական առումով այն շրջապատված է վարակով` մինչ այժմ Հոնկոնգին հաջողվել է համապատասխան քայլերի շնորհիվ խուսափել վարակի տարածումից:

Վարակի 2003թ. վերաբռնկումից մինչ այժմ 240-ից ավել մարդ է մահացել թռչնագրիպից, որոնց մեծ մասը Ասիայում: Մարդկանց շրջանում թռչնագրիպի դեպքերը մեծ մասի պատճառ է հանդիսացել շփումը վարակված թռչունների հետ: Այնուամենայնիվ, փորձագետները մտավախություն ունեն, որ վարակը կարող է ձևափոխվել և մարդուց մարդ տարածվել, ինչը համաշխարհային համաճարակ կարող է առաջացնել:
XS
SM
MD
LG